Վարձով է տրվում 70 քմ ընդհանուր մակերեսով 3 սենյականոց բնակարան Արամի փողոցում՝ նորակառույց շենքում՝ Հանրապետության Հրապարակին կից: Այն գտնվում է 5-րդ հարկում, կապիտալ վերանորոգված է, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով: Բնակարանը ունի բաց պատշգամբ: Տրվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին. Ջեռուցումը և հովացումը անհատական է:
Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ կահավորված բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մոսկովյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Շենքը պատմամշակութային արժեք ունեցող շինություն է։ 1-ին հարկում առկա է բնակելի տարածք, որը կարող է ծառակել կոմերցիոն նշանակության գործունեության համար։