Սայաթ-Նովայի պողոտա և Չարենց խաչմերուկին կից վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան։ Բնակարանը ունի կամարներով բաց պատշգամբ՝ հրաշալի տեսարան դեպի փողոց։ Ընդհանուր մակերեսը կազմում է 91 քմ, ունի հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 ննջասենյակ, 2 բաց պատշգամբ՝ և փողոցի և բակի կողմից։ Բնակարանը ունի նաև մանսարդային հատված՝ տան ընդհանուր մակերեսի չափով, որը կարող եք վերանորոգել և ստանալ ևս մեկ առանձին բնակարան։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Վերին Անտառային փողոցում, նորակառույց շենքում , 53 ք.մ., կապիտալ վերանորոգված։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Անտառային փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան 67քմ մակերեսով: Բնակարանը վերանորոգված և կահավորված է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով, առկա է բաց պատշգամբ, շենքում գործում է լողավազան՝ նախատեսված բացառապես բնակիչների համար։
Կասկադի աստիճաններից 5 րոպե հեռավորության վրա՝ Անտառային փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը գտնվում է 3 հարկանի նորակառույց շենքի բարձր առաջին հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 77քմ, + 49 քմ նկուղային տարածք, որը կարող է ծառայել որպես հանգստի սենյակ, ունի 1 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, 1 սանհանգույց։ Բնակարանը մասնակի վերանորոգված է, հոսանքալարերը տեղադրած, գազաֆիկացված, պատերը գաջած։