Վարձով է տրվում 2 սենյականոց շատ լուսավոր բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում, 2 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի գեղեցիկ դիզայն՝ ինտերիերին տրված է նրբաճաշակ գունային լուծումներ։ Ննջասենյակը, հյուրասենյակը և խոհանոցը կահավորված են որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Կենտրոնացված ջեռուցման համակարգ, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը ևս սալիկապատված է որակյալ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ոինի շուրջօրյա անվտանգության համակարգ և ավտոհանգրվան։ Շենքը ունի գեղեցիկ բակ։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US