Շտապ վաճառում է դիզայներական լուծումներով վերանորոգված բնակարան Նալբանդյանի նորակառույց շենքում: Բնակարանն ունի 2 ննջարան, հյուրասենյակ և խոհանոց, առանձին պահարանով փոքր սենյակ, տեխնիկական սենյակ (լվացքի համար նախատեսված և կահույք), սանհանգույց, վիտրաժ պատուհաններ: Տանն առկա է մասնակի կահույք (խոհանոցի կահույք, տումբաներ, լվացարան, միջանցքի կահույք, հայելիներ, գրասեղան, զարդասեղան, մոդուլային գրապահարաններ) և տեխնիկա (սառնարան, աման լվացող սարք, գազօջախ, օդաքաշիչ, mitsubishi օդորակիչ, բաքսի, տաքացվող հատակ) : Տան վրա աշխատել է բարձրակարգ շինարարական կազմակերպություն, հիմնովին կատարված է մտածված հոսանքի լարանցում (ռևերսներով), բարձրաճաշակ ճարտարապետ-դիզայներներ, բարձրակարգ կահույքագործների անթերի աշխատանք: Շպոնապատ պատեր, հատակը մասսամբ գրանիտ, մասսամբ կաղնե մանրահատակ, դռները` Փայտե, վերանորոգումը` Թանկարժեք և բարձրորակ նյութերով: Տեղադրված է թանկարժեք լույսեր և լուսամփոփեր, մահճակալի հետևի պատը հետքրքիր փափուկ լուծումով է: Վիտրաժային պատուհաններ հրաշալի Երևանյան տեսարանով: Պատուհանները նայում են դեպի Սայաթ-Նովա փողոց: Միջանցքում կա ընդհանուր օգտագործման միջշենքային հետաքրքիր պատշգամբ: Գազն անցկացված է, պահպանված են անվտանգության բոլոր կանոնները, համապատասխան օդաքաշիչներով: Տեղադրված է բարձրորակ legrand ընկերության հոսանքի վարդակներ, անցկացված է ինտերնետի և հեռուստացույցի համար անհրաժետ լարանցումները:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US