Ընդհանուր հողատարածքը կազմում է 212 քմ, որից 110քմ կանաչապատ բակ, վերջինս ներառում է ամառային սրահ կամ BBQ զոնա՝ 6քմ մակերեսով, 135քմ բնակելի հատված (2 հարկ), 15քմ ավտոտնակ: Առաջին հարկում տեղակայված են՝ հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, նախասրահ, սանհանգույց։ Երկրորդ հարկ՝ 3x ննջասենյակ, նախասրահ, սանհանգույց, հանդերձասենյակ, բաց պատշգամբ: Առանձնատները կառուցվում են երկաթբետոնե մոնոլիտ կարկասով և երկշերտ տուֆ քարով։ Տանիքը հարթ է, պատրաստված ջրա և ջերմամեկուսից նյութերով։ Առանձնատները կհանձնվեն շահագործման ճակատային հատվածը երեսպատված՝ բազալտ, տրավերտին քարերով, մուտքի և ետնաբակի դռները և արտաքին պատուհանները տեղադրված, միջսենյակային բաժանումները կատարած, պատերը գաջված, հատակը հարթեցված, հոսանքի լարերը, օդափոխության, կոյուղու, ջրի խողովակներն անցկացված։ Ավտոտնակի դարպասը (հեռակառավարվող) տեղադրված։ Բակը բարեկարգված՝ հատակը բազալտ և տրավերտին քարերով ։ Կանաչապատ տարածքը լցված հատուկ մշակված սևահողով։ Բակային հատվածը պարսպապատ, պատերը ձևավորված քարերով և դեկորատիվ սվաղով։ Առանձնատան դիմային հատվածը և դեպի բակ մուտքի դուռը ձևավորված մետաղական դեկորատիվ ճաղավանդակներով։ Փողոցի լուսավորման համար՝ արևային էներգիայով լիցքավորվող արտաքին լապտերները տեղադրված։ Թաղամասը ապահովված է ջրով, կոյուղագծով, անձրևաջրերի հեռացման համակարգով, գազով, էլեկտրաէներգիայով։ Թաղամասի շինարարական աշխատանքները մեկնարկված են ։ Շինավարտը՝ 2022թ․-ի սեպտեմբերին։ Հնարավոր է առանձնատների ձեռքբերումը նաև ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US