Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 600 քմ. մակերեսով և 1200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Դավթաշեն 7-րդ թաղամասում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է։ Առանձնատունն ունի 7 ննջասենյակ, 6 լոգասենյակ, 2 խոհանոց, առանձնատունը պարսպապատված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը սալիկապատ է և տաքացվող։ Ամեն հարկը ունի իր առանձին գազի կաթսան և հատակը տաքացվող է։ Ունի ներակառուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Առանձնատան բակում կա նաև պահակատուն՝ իր սանհանգուցով: Առանձնատանը առկա են տեսախցիկներ և գործում է անվտանգության համակարգ։ Բակում կա նաև փոքր կենդանաբանական այգի։ Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի կամ մեքենայի հետ՝ գնորդի կողմից հավելավճարով։