Վաճառվում է երկու հարկանի նորակառույց գրեթե չբնակեցված առանձնատուն` բնակելի 274 քմ. մակերեսով և 454 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Չարենց փողոցում` Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 2 խոհանոց, 2 հյուրասենյակ, 1 բաց պատշգամբ։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ: Ունի ներակռուցված պահարաններ: Առանձնատունն ունի, խաղասենյակ, շոգեբաղնիք: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Բակում նախատեսված է տարածք` ամառային հանգստի համար: Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ և այլն:
Վաճառվում է երկհարկանի առանձնատուն բնակելի՝ 325 քմ. մակերեսով և 600 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Բագրևանդում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Առանձնատան առաջին հարկի հատակը տաքացվող է ։ Առկա է առանձին լվացքասենյակ։ Ամեն ննջասենյակ ունի առանձին բաց պատշգամբ: Բակում կան պտղատու ծառեր, ֆիլտրվող լողավազան, զրուցարան և ամառային խոհանոց։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ։