Վաճառվում է շքեղ առանձնատուն "Երիցյան և որդիներ" սուպերմարկետի մոտ։ Շինության մակերեսը կազմում է 766քմ, իսկ կից հողատարածքը՝ 250քմ։ Առանձնատունը նորակառույց է, ունի հինգ ննջասենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին սանհանգույց: Ջեռուցման կոմբինացված համակարգ, եռաֆազ հոսանք, առանձնացված կոյուղագիծ։ Ապահովված է մշտական ջրով, գազով։ Ինտերնետը ևս հասանելի է։ Ներքին դռները և ներկառուցված կահույքը պատրաստված են կաղնու բնափայտից։ Կիսանկուղային հարկում կա չորս մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի, սաունա և լողավազան: Բակում կա գեղեցիկ հանգստի գոտի և բուխարի։
Առանձնատունը շատ հարմար է նաև կոմերցիոն նպատակներով օգտագործման համար:
1-ին հարիում փարկինգ նախատեսված 5 մեքենայի համար, մառան, խոհանոց, պահեստ, սանհանգույց։
2-րդ հարկում լոջա, հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց, 130քմ բաց պատշգամբ։
3-րդ հարկում լոջա, բաց պատշգամբ, երեք ննջարան բոլորը անհատական սանհանգույցներով և զգեստասենյակներով։