Ընդհանուր հողատարածքը կազմում է 212 քմ, որից 110քմ կանաչապատ բակ, վերջինս ներառում է ամառային սրահ կամ BBQ զոնա՝ 6քմ մակերեսով, 135քմ բնակելի հատված (2 հարկ), 15քմ ավտոտնակ:
Առաջին հարկում տեղակայված են՝ հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, նախասրահ, սանհանգույց։
Երկրորդ հարկ՝ 3x ննջասենյակ, նախասրահ, սանհանգույց, հանդերձասենյակ, բաց պատշգամբ:
Առանձնատները կառուցվում են երկաթբետոնե մոնոլիտ կարկասով և երկշերտ տուֆ քարով։ Տանիքը հարթ է, պատրաստված ջրա և ջերմամեկուսից նյութերով։
Առանձնատները կհանձնվեն շահագործման ճակատային հատվածը երեսպատված՝ բազալտ, տրավերտին քարերով, մուտքի և ետնաբակի դռները և արտաքին պատուհանները տեղադրված, միջսենյակային բաժանումները կատարած, պատերը գաջված, հատակը հարթեցված, հոսանքի լարերը, օդափոխության, կոյուղու, ջրի խողովակներն անցկացված։
Ավտոտնակի դարպասը (հեռակառավարվող) տեղադրված։
Բակը բարեկարգված՝ հատակը բազալտ և տրավերտին քարերով ։
Կանաչապատ տարածքը լցված հատուկ մշակված սևահողով։
Բակային հատվածը պարսպապատ, պատերը ձևավորված քարերով և դեկորատիվ սվաղով։ Առանձնատան դիմային հատվածը և դեպի բակ մուտքի դուռը ձևավորված մետաղական դեկորատիվ ճաղավանդակներով։
Փողոցի լուսավորման համար՝ արևային էներգիայով լիցքավորվող արտաքին լապտերները տեղադրված։
Թաղամասը ապահովված է ջրով, կոյուղագծով, անձրևաջրերի հեռացման համակարգով, գազով, էլեկտրաէներգիայով։
Թաղամասի շինարարական աշխատանքները մեկնարկված են ։
Շինավարտը՝ 2022թ․-ի սեպտեմբերին։
Հնարավոր է առանձնատների ձեռքբերումը նաև ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ։
Թաղամասի աշխարհագրական դիրքը, մաքուր օդը և բիբլիական Արարատ լեռան հիանալի տեսարանը ստեղծում են բոլոր նախապայմանները՝ երջանկության տուն կառուցելու համար:Թաղամասը բաղկացած է 2 և 3 հարկանի կցաշար տներից, որոնք իրարից տարբերվում են բնակելի տարածքի չափերով. Երկհարկանի թաունհաուսներ՝ 140 քմ Եռահարկ թաունհաուսներ՝ 200-240 քմ Առանձնատների դիմային հատվածում առկա են Ավտոկայանատեղի Բակային հատված՝ քարե և մետաղե պարիսպներով Թաունհաուսներն ունեն ժամանակակից բոլոր կոմունիկացիոն հարմարությունները: Թաղամասում նախատեսվում է կառուցել ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ և խաղահրապարակ: 1ք.մ արժեքը $590