Վաճառվում է 1 հարկանի նորակառույց առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 102քմ, իսկ հողատարածքինը` 251 քմ: Այն գտնվում է Աջափնյակում` Գ1 թաղամասում: Առանձնատան շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատերը և տանիքը կառուցվել են, տեղադրվել է մուտքի երկաթյա դուռ, եվրոպատուհաններ։ Առկա է ավտոկայանատեղի, նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց,2 ննջասենյակ։