Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց 109 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է Վաղարշյան փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ շինանյութով կապիտալ վերանորոգված է, ինտերիերն իրականացված է դիզայներական լուծումներով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է գերմանական մանրահատակով և պրեսգրանիտով։ 2 սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները նորաոճ թանկարժեք կահավորված են և համալրված բարձրորակ կենցաղային տեխնիկայով, կա խորդանոց։ Ընդարձակ բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում կա անվտանգության համակարգ և վերելակ։ Բակը խնամված է, ունի մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները:
ID 4549
բնակարանը կապիտալ վերանորոգված է, տրվում է վարձակալության նվազագույնը 1 տարի ժամկետով,
լուսավոր, ընդարձակ հյուրասենյակ խոհանոցով
3 ննջարան
2 սանհանգույց
ջեռուցման համակարգ, 2 օդորակիչ
շենքում տեղադրված են անվտանգության տեսախցիկներ,