Կոդ 1323,
Վաճառվում է նորակառույց վերանորոգված առանձնատուն Ձորաղբյուր գյուղում։
Առանձնատան մակերեսը 134 քմ է, հողատարածքի մակերեսը 900 քմ է։
Առանձնատունը մեկ հարկանի է, ունի լուսավոր արևոտ հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 4 ննջարան, 2 սանհանգույց։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, 2 ննջարաններում և մեկ սանհանգույցում հատակը ջեռուցվող է։
Տունը շրջապատված է խնամված գեղեցիկ այգով՝ արահետներով, գիշերային լուսավորությամբ, կա ամառային խոհանոց, տաղավար, ավտոկայանատեղի։
Առանձնատունը պարսպապատված է, վաճառվում է գույքով և սարքավորումներով։