Կոդ 4506 a,
Երկարաժամկետ վարձակալության է տրվում վերանորոգված բնակարան Սարյան փողոցում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 ննջարան, բաց պատշգամբ, 2 սանհանգույց՝ հյուրերի և լողախցիկով։
Հատակը պատված է կաղնե մանրահատակով։
Բնակարանը կահավորված և տեխնիկապես հագեցած է։
Տեղադրված են անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, սպասք լվացող մեքենա։
Վարձակալության գինը՝ 385 000 ՀՀ դրամ։
Կարճաժամկետ վարձակալությունը հավելավճարով։
Կոդ 5454,
Վարձակալության է տրվում ընդարձակ լուսավոր բնակարան Երևանի փոքր Կենտրոնում քարե շենքում։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում վարձավճարը $1400 է։
Ընդարձակ հյուրասենյակ, լուսավոր խոհանոց, 2 ննջարան, 2 սանհանգույց։
Բնակարանը ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, հյուրասենյակում և 1 ննջարանում տեղադրված է օդորակիչ։
Շքապատշգամբ, փակ տնտեսական պատշգամբ։
Շենքը մոտ է կանգառներին, մոտակայքում կան սրճարաններ, զբոսայգի։