Ո՞վ կարող է օգտվել MyRealty-ից։
Հարթակից կարող են օգտվել ինչպես անհատ սեփականատերերը, այնպես էլ անշարժ գույքի գործակալությունները, գնորդները և վարձակալները։
Արդյո՞ք MyRealty-ում հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է գրանցվել։
Այո։ Գույք տեղադրելու համար անհրաժեշտ է ստեղծել օգտահաշիվ և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Գույքի հայտարարության տեղադրումն անվճա՞ր է։
Այո։ Անհատ սեփականատերերի համար MyRealty-ում գույքի հայտարարության տեղադրումն անվճար է։
Կարո՞ղ եմ անվճար պրոֆեսիոնալ լուսանկարահանում ստանալ։
Այո։ Անհատ սեփականատերերին MyRealty-ն առաջարկում է գույքի անվճար պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում։
Ե՞րբ է վճարվում MyRealty-ի միջնորդավճարը։
Միջնորդավճարը վճարվում է միայն հաջողված գործարքի դեպքում։ Վաճառքի դեպքում այն կազմում է գույքի վաճառքի արժեքի 2.5%, իսկ վարձակալության դեպքում՝ առաջին ամսվա վարձավճարի 50%-ը։
Որքա՞ն ժամանակ է հայտարարությունը մնում կայքում։
Հայտարարությունը մնում է ակտիվ այնքան ժամանակ, քանի դեռ գույքը հասանելի է վաճառքի կամ վարձակալության համար։ Գործարքից հետո սեփականատերը կարող է հեռացնել կամ ապաակտիվացնել հայտարարությունը։
Կարո՞ղ են անշարժ գույքի գործակալությունները հայտարարություններ տեղադրել MyRealty-ում։
Այո։ MyRealty-ն նախատեսված է նաև անշարժ գույքի գործակալությունների համար՝ իրենց առկա առաջարկները մեկ հարթակում ներկայացնելու և ավելի մեծ լսարանի հասանելիություն ստանալու նպատակով։
Ի՞նչ առավելություններ է ստանում գործակալությունը։
Գործակալությունները հնարավորություն են ստանում իրենց գույքային առաջարկները ներկայացնել ավելի լայն լսարանի, բարձրացնել գույքի տեսանելիությունը և ձեռք բերել նոր պոտենցիալ հաճախորդներ։
Ինչպե՞ս կարող եմ համագործակցել MyRealty-ի հետ որպես գործակալություն։
Կարող եք կապ հաստատել MyRealty-ի թիմի հետ՝ համագործակցության պայմաններին և հասանելի փաթեթներին ծանոթանալու համար։
Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը
Եթե Ձեր հարցը ներկայացված չէ «Հաճախ տրվող հարցեր» բաժնում, կապ հաստատեք MyRealty-ի թիմի հետ, և մենք սիրով կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվությունը։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US