Terms and conditions | MyRealty.am
Հին կայք

Օգտագործման համաձայնագիր

      Դառնալով MyRealty-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակության հայտարարությունը:

 

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

MyRealty.am կայքում տեղադրված ցանկացած տեղեկությունն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են MyRealty.am -ի սեփականություն: Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքի ոչ մի մասը, կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը կոմերցիոն նպատակներով:

Օգտվելով MyRealty.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք այն, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար` ներառյալ կոմերցիոն գաղտնիքներ:

Եթե MyRealty.am-ում Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշ անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին կամ իրավաբանական կազմակերպությանը:

 

Դուք պարտավորվո՛ւմ եք`

·         Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ծանրաբեռնմանը;

·         Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;

·         Չ՛կանխել և չփորձել կանխել կայքի աշխատանքն ու այտեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;

·         Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար;

·         Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

MyRealty.am-ը պարտավորվում է ջանքեր գործածել հետևյալ համաձայնագրով իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

MyRealty.am -ը կարող է ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ սահմանել, օրինակ հայտարարության պիտանելիության ժամկետն ու չափը: MyRealty.am-ը իրավասու է ցանկացած պահին փոխել ծառայությունների աշխատանքը`առանց նախորոք զգուշացման` չկրելով որևէ պատասխանատվություն:

Ծառայությունների բարձր որակը պահելու համար MyRealty.am-ը կարող է սահմանափակել օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել MyRealty.am-ում օգտատիրոջ գործողությունները:

MyRealty.am -ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: MyRealty.am կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:

MyRealty.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահին օգտատիրոջ հետ տվյալների ճշտելը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վերոհիշյալները չտրամադրելը հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կոցմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալների հետ, MyRealty.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժելու և նրան MyRealty.am-ի մուտքը փակելու առանց նախաղգուշացման:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`

Չ՛խախտել հայտարարությունների հրապարակման կանոնները

Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:

Չ՛հրապարակել և չ՛փոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:

Չ՛հրապարակել առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին:

Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:

Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

 

Պատասխանատվության սահմանափակում

Օգտվելով MyRealty.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար: Իսկ կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ոչ մի պատասխանատվություն չի՛ կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար, ցանկացած կորուստի և վնասի համար, որոնք առաջացան կայքում տեղադրված հայտարարությունները օգտագործելու հետևանքով:

MyRealty.am-ը չի հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ:

Կայքը հանդիսանում է վաճառքային կոմունիկացիոն պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին վաճառել, վարձակալել, հանձնել վարձակալության և գնել անշարժ գույք ցանկացած ժամին, որտեղից որ հարմար եք գտում և Ձեզ հարմար արժեքով:

MyRealty.am-ը չի՛ կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրվող հայտարարությունների ճշգրտությունը և պատասխանատվություն չի՛ կրում գործարքների հետևանքով կորուսների համար:

MyRealty.am-ը պատասխանատվություն չի՛ կրում օգտատերերի վարքի կամ իրենց կողմից առաջարկված անշարժ գույքի համար: Բոլոր վեճերը պե՛տք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:

Որակը, անվտանգությունը, օրինականությունն ու անշարժ գույքի համապատասխանությունը նկարագրությանը, ինչպես նաև օգտատիրոջ` որևէ անշարժ գույքի գնելու կամ վաճառելու հնարավորությունը, գտնվում են կայքի վերահսկողությունից դուրս:

Օգտատերը չպե՛տք է ենթադրի, որ որևէ առաջարկ կամ որևէ առք ու վաճառքի գործարքն ինքնին փաստացի և օրինական է միայն ելնելով այն փաստից, որ այն տեղադրված է կայքում: Կայքը պատասխանատվություն չի կրում գործարքի ավարտի համար, և օգտատերը լիովին վերցնում է այդ պատասխանատվությունը իր վրա:

Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: MyRealty.am-ը պատասխանատվություն չի՛ կրում տրամադրված տեղեկության ճշգրտության համար:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն անօրինական, սպառնացող, վիրավորական, վարկաբերող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք և հանրային անկարգությունները:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վնասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը թարմացման ենթակա է և ցանկացած պահին կարող է դառնալ հին: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: Մենք պատասխանատու չենք պահպանված տեղեկությունների թարմացման ինչպես նաև թարմացնելը անհաջող լինելու համար:

MyRealty.am-պարունակում է հղումներ, որոնց աջակցում են երրորդ կողմերը: Նմանատիպ կայքերը չեն երթադրում վերահսկողությունը, և մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ներկայացված կայքի կամ հղումի պարունակության համար` ճշգրտությունը, օրինական ու պատշաճ լինելը ներառյալ: Հղումները տեղադրվում են MyRealty.am կայքում օգտատերերի հարմարավետության համար, և դա չի ենթադրում այն, որ դրանց պարունակությունը հաստատված է MyRealty.am-ի կողմից: Մենք պատասխանատու չենք MyRealty.am-ում տեղադրված որևէ կայքի հղումի հեղինակային իրավունքների համար:

MyRealty.am-ը չի՛ երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: Նաև չե՛նք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:

 

Համաձայնագրի ժամկետը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` MyRealty.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք չունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց MyRealty.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավո՛ր է դադարեցնել MyRealty.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: MyRealty.am կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US