Տրվում է վարձակալության 2 սենյականոց բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Կողբացու փողոցում։ Բնակարանը 52 մ² է, գտնվում է 11-հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում։ Ունի 2 սենյակ և 2 սանհանգույց։
Առաստաղի բարձրությունը 2,8 մետր է։ Բնակարանը վերանորոգված է։ Ամբողջությամբ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։
Հատակը պատված է գրանիտով և լամինատով։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա մուտքի դուռ և 2 օդորակիչ։ Բնակարանը հարմարավետ է և լուսավոր։
Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ քաղաքի ամենապահանջված հատվածներից մեկում։
Բնակարանն ունի բաց պատշգամբ և ապահովված է հարմարավետ բնակության համար անհրաժեշտ կահույքով ու տեխնիկայով։ Առկա են օդորակիչ, աման լվացող մեքենա և այլ անհրաժեշտ հարմարություններ։
Շենքի հարևանությամբ գտնվում են այգի, հիվանդանոց, ռեստորաններ, ինչպես նաև Հյուսիսային պողոտան։
Բնակարանը գտնվում է հարմարավետ վայրում՝ զարգացած ենթակառուցվածքով, և տրվում է երկարաժամկետ վարձակալությամբ։
Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 86 մ², Կենտրոն վարչական շրջանում, Պապ Թագավորի փողոցում (Ամիրյան փողոց)։ Բնակարանը գտնվում է նորակառույց 12 հարկանի մոնոլիտ շենքի 8-րդ հարկում, շենքում կա վերելակ։
Բնակարանը վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3,0 մ է։ Կա 1 սանհանգույց, կահույք և կենցաղային տեխնիկա։ Առկա են ջեռուցում, գազ, տաք ջուր, կոնդիցիոներ և էլեկտրականություն։