Վաճառվում է նորակառույց շենքում նոր վերանորոգված և չբնակեցված, բարձրակարգ բնակարան SAS սուպերմարկետի հարևանությամբ։ Բնակարանը վերանորոգված է մինիմալիստական և ժամանակակից ոճով՝ օգտագործելով բարձրորակ և թանկարժեք հարդարման նյութեր։ Բնակարանի յուրաքանչյուր դետալ ընտրված է հարմարավետության, ֆունկցիոնալության և երկարաժամկետ օգտագործման համար։ Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և հագեցած AEG և Bosch եվրոպական ապրանքանիշերի տեխնիկայով։ Սանհանգույցում օգտագործված են գերմանական բարձրակարգ աքսեսուարներ։ Լոգասենյակում առկա է նաև տաքացվող պատ, որը նախատեսված է սրբիչների չորացման համար։ Հյուրասենյակի կահույքը պատրաստված է բարձրորակ փայտից և ընտրված է բնակարանի ընդհանուր մինիմալիստական ինտերիերին համապատասխան։ Հյուրասենյակում տեղադրված է մեծ էկրանով հեռուստացույց։ Բնակարանի բոլոր վարագույրները էլեկտրական կառավարմամբ են, ինչը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում առօրյա օգտագործման ժամանակ։ Այս բնակարանի հիմնական առավելությունը այն է, որ բնակարանն ամբողջությամբ պատրաստ է բնակվելու՝ առանց լրացուցիչ ներդրումների: Լուսավոր դիրքը, Հալաբյան փողոցի տեսարանը, կենտրոնացված օդափոխության և կլիմայի կառավարման համակարգերը, բարձրակարգ տեխնիկան, գերմանական սանտեխնիկան և որակյալ կահավորումը բնակարանը դարձնում են հարմարավետ և ժամանակակից բնակության համար։ Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US