Մաշտոցի պողոտայում վաճառվում է 110 քմ մակերեսով ընդարձակ բնակարան։ Ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, զգեստասենյակ, բաց պատշգամբ՝հրաշալի տեսարան դեպի պողոտա։ Գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 3-րդ հարկում։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Տիգրան Մեծ փողոցում, Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց նոր վերանորոգված և չբնակեցված, գեղեցիկ տեսարանով բնակարան։ Վերանորոգումը կատարված է բարձրակարգ նյութերով, իսկ կահույքը ներմուծված արտասահմանից։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան մեծ կենտրոնի լավագույն նորակառույց շենքերից մեկում։ Բնակարանը գտնվում է զրոյանկան վիճակում, ունի 2 բաց պատշգամբ, 3 սենյակ, առանձնացաված խոհանոցի հատված, 2 սանհանգույց, իսկ գնի մեջ ներառված է ավտոկայանատեղի։