Կոդ 4289,
Վարձակալության է տրվում վերանորոգված բնակարան Փոքր Կենտրոնում՝ Փարպեցի փողոցում Օպերայի և բալետի թատրոնի մոտակայքում։ Շուրջը կանաչապատ է։ Շրջակայքում կան սրճարաններ, խանութներ, ժամանցի վայրեր։
Նշված արժեքը կարճաժամկետ վարձակալության համար է, իր մեջ ներառում է բոլոր ծախսերը։
Օրավարձը 100000 ՀՀ դրամ է։
Երկարաժամկետ՝ 6 ամիս և ավել, վարձակալության դեպքում վարձավճարը զգալի ցածր է։
Բնակարանը զբաղեցնում է բնակելի շենքի 2 հարկեր, ունի լուսավոր, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոցը միացված է հյուրասենյակին, 3 ննջարան, 3 սանհանգույց, որոնցից մեկը հյուրերի համար է, 2 բաց պատշգամբ։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ։
Բնակարանն ունի բաց հարթակ բուխարիով, ջրագծով, գազով։
Բնակարանը կահավորված է, հագեցած կենցաղային պարագաներով։
Կոդ 5712
Երկարաժամկետ վարձակալության է տրվում վերանորոգված բնակարան Սայաթ-Նովայի պողոտայում քարե շենքում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ բուխարիով, 1 ննջարան, 1 սանհանգույց։
Տեղադրված է անհատականջեռուցման համակարգ։
Շենքում գործում է վերելակ։
Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ քաղաքի լավագույն հատվածում վարձակալության է հանձնվում 2-ը ձևափոխված 3-ի սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրակարգ նյութերով կապիտալ վերանորոգված է և դեռևս բնակեցված չէ: Տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ պրեսգրանիտե սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Բոլոր սենյակները և խոհանոցը նրբաճաշակ նորաոճ կահավորված են, համալրված են բարձրակարգ տեխնիկայով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի գեղեցիկ բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Շենքը գտնվում է առաջին գծի վրա, տեղադրված է ժամանակակից դոմոֆոն, բակը խաղահրապարակով է։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և բարձրակարգ ժամանցի վայրերը։