Բնակարանը գտնվում է Ստալինյան նախագծով կառուցված քարե 4 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 109 քմ է։ Բաղկացած է՝ երեք ննջասենյակից, որոնցից մեկը միջանցիկ է,առանձին խոհանոցից, 1 սանհանգույցից և ընդարձակ հյուրասենյակից՝ երկու բաց պատշգամբով։ Բնակարանն ունի անկյունային դիրք, ինչի շնորհիվ լուսավոր է։
Վարձակալության է տրվում ժամանակակից ոճով վերանորոգված և կահավորված բնակարան՝ Երևանի հանգիստ հատվածներից մեկում։ Բնակարանն ունի ժամանակակից ինտերիեր և ոճային կահույք։
Վերանորոգման ընթացքում օգտագործվել են որակյալ նյութեր և ժամանակակից հարդարման լուծումներ։ Բնակարանի տարածքը կազմակերպված է հարմարավետ բնակության համար։
Բնակարանն ունի ընդարձակ բացօթյա տերասա՝ կահավորված բազմոցներով։ Տերասայում առկա է նաև խորովածի (BBQ) գոտի։
Տերասան նախատեսված է հանգստի և բացօթյա ժամանցի համար։ Այն հարմար է ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։