Վարձակալության է տրվում նրբաճաշակ և լուսավոր 3 սենյականոց բնակարան Արաբկիրում՝ Կոմիտասի պողոտայում: Արաբկիրի լավագույն հատվածներից մեկում՝ Կոմիտասի պողոտայում։
Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ խանութներ, սրճարաններ, դպրոցներ և կանգառներ։
Բնակարանը կապիտալ վերանորոգված է ժամանակակից դիզայներական լուծումներով, ունի բարձր առաստաղներ (3.0 մ) և առանձնանում է իր լուսավոր ու ընդարձակ տարածքով։ Ապահովված է որակյալ կահույքով, տեխնիկայով և բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։
Բնակարանը 80 քմ է և գտնվում է նորակառույց շենքի 11-րդ՝ նախավերջին հարկում։ Բաղկացած է 2 ննջասենյակից, զգեստասենյակից, ընդարձակ հյուրասենյակ-խոհանոցից և առանձին լվացքատնից։
Բնակարանն ունի բարձրակարգ դիզայներական վերանորոգում, ամբողջությամբ կահավորված է և հագեցած տեխնիկայով՝ սպասք լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց և օդորակիչ։
Առկա են Baxi կաթսա, բոյլեր և ջրի պահեստային բաք։ Պատշգամբը նայում է դեպի բակ՝ ապահովելով հանգիստ և հաճելի միջավայր։