Բնակարանը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը 104քմ է, առկա է 3 ննջասենյակ բնական լուսավորությամբ, մեծ և ընդարձակ հյուրասենյակ, բաց պատշգամբ, առանձին ընդարձակ խոհանոց, 2 սանհանգույց։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ, միջանցքի, խոհանոցի և սանհանգույց լոգարանի հատակը տաքացվող է։ Բնակարանի վերանորոգումը գտնվում է շատ թարմ վիճակում քանի որ օգտագործվել են բացառապես որակյալ նյութեր։ Շենքի բակը բարեկարգ է, մոտակայքում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, սուպերմարկետներ, բանկեր, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ։ Վաճառքի արժեքը ներառում է ամբողջ կահույքը և տեխնիկան ինպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի։
Բնակարանը գտնվում է Սասնա Ծռեր 2 շենքի 9-րդ հարկում,ունի եռակողմ դիրք,երկկողմանի բաց պատշգամբ,ինչպես նաև ֆրանսիական պատշգամբներ բոլոր սենյակներում։Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դավիթաշենի կամուրջը և Արարատ լեռը։