Կոդ 23792 Վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ բնակարան Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցում: Բնակարանը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 ք.մ.: Բնակարանը կապիտալ նորոգված է, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով
Կոմիտասի պողոտայի սկզբնամասում վաճառվում է 3 սենյականոց բնակարան ։ Բնակարանը կապիտալ վերանորագված է և կահավորված, ունի 2 ննջասենյակ, առանձին խոհանոց , հյուրասենյակ , 2 սանհանգույց ինչպես նաև ընդարձակ բաց պատշգամբ ։ Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Բաղրամյան պողոտայում՝ ստալինյան նախագծով(բետոնե ծածկերով)կառուցված 5 հարկանի քարե շենքի 2րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 68 ք․մ։Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով, իսկ խոհանոցը ամբողջությամբ պատրաստված է կաղնու փայտից։Տեղադրված է երկաթե դուռ, դոմոֆոն և առկա է օդորակիչ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Վերին Անտառային թաղամասում,որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 4րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 81,5 ք․մ․,որից 15 ք․մ․ կազմում է տեռասի մակերեսը։ Դեպի «Կասկադ» համալիր ոտքով ճանապարհի տևողությունը 5-10 րոպե է։Ընդհանուր մուտքը, ինչպես նաև հարկի մուտքը հագեցած են անվտանգության համակարգերով։Ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը կենտրոնացված են։Շենքի տանիքում տեղակայված է հանգստյան գոտի։Տեղադրված են՝ երկաթյա դուռ, միջսենյակային դռներ և վիտրաժային պատուհաններ։ Կառուցապատման որակը բարձր է, համապատասխանում է շինարարության ստանդարտներին։ Հարկերի միջև ապահոված է որակյալ ձայնամեկուսացում։