Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Գրիբոյեդովի փողոցում՝ նորակառույց մոնոլիտ շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 126 քմ։ Բնակարանը չվերանորոգված է, ունի արևկողմ դիրքավորում, երկկողմանի վիտրաժային պատուհաններ, 2 սանհանգույց, 2 բաց պատշգամբ։ Բակում նախատեսված է խաղահրապարակ։ Բնակարանը հնարավոր է բաժանել 2 առանձին բնակարանի՝ 68 քմ և 54 քմ մակերեսներով։ 68 քմ բնակարանը բաղկացած է վիտրաժային հյուրասենյակից, ննջասենյակից և պատշգամբից։ 54 քմ բնակարանը նույնպես ներառում է վիտրաժային հյուրասենյակ, ննջասենյակ և պատշգամբ։ Բնակարանը հարմար է ինչպես մշտական բնակության, այնպես էլ ներդրումային նպատակների համար։ Լրացուցիչ տեղեկությունների կամ դիտում կազմակերպելու համար խնդրում ենք կապ հաստատել։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կոմիտասի լավագույն նորակառույցներից մեկում , բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 73․4 ք․մ․ և գտնվում է 18 հարկանի շենքի 16-րդ հարկում։ Առկա է բաց պատշգամբ։ Բնակելի համալիրը շրջապատված է լինելու 9000 քմ կանաչապատ տարածքներով, խաղահրապարակներով և հանգստյան գոտիներով։
Վաճառվում է 3 սենյականոց ինքնատիպ ոճով վերանորոգված և կահավորված բնակարան նորակառույց շենքում: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցները երեսպատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդափոխության համակարգեր: Հյուրասենյակից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կիևյան կամուրջ և հրազդանի կիրճ: Բնակարանը վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին