Տերյան փողոցում՝ Երևանի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 261քմ մակերեսով 4 սենյականոց՝ երկկողմանի դիրքով, լուսավոր և արևկող բնակարան: Բնակարանը ունի ընդարձակ հյուրասենյակ, առանձին ընդարձակ խոհանոց, 3 ննջասենյակ՝ որոնցից մեկը իր սանհանգույցով և աշխատասենյակով, առանձնացված լվացքասենյակ, 2 բաց պատշգամբ: Վերանորոգումը կատարվել է թանկարժեք բարձրորակ նյութերով, կահույքը և տեխնիկան եվրոպական արտադրության են: Ջեռուցումը և հովացումը շենքում կենտրոնացված են, առկա է լողավազան և մարզասրահ՝ նախատեսված բացառապես շենքի բնակիչների համար, որի արժեքը ներառված է շենքի սպասարկման վճարի մեջ: Գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ: Հավելավճարով կտրամադրվի ավտոկայանատեղի՝ նախատեսված 2 մեքենայի համար:
Տերյան փողոցի լավագույն նորակառույց շենքում վաճառվում է շքեղ, կապիտալ նորոգված բնակարան։ Վերանորոգված է բացառապես թանկարժեք նյութերով։ Ունի երկկողմանի արևկող դիրք։ Բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարան դեպի փողոց։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 195։ ՈՒնի 3 ննջասենյակ, 1 ընդարձակ հյուրասենյակ, նախասրահ, առանձին խոհանոց, 4 սանհանգույց, լվացքասենյակ։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Գնի մեջ ներառված է նաև ավտոկայանատեղին։
Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան փոքր կենրոնում՝ Պուշկինի 25 Բնակելի Համալիրում։Բնակարանը գտնվում է 20 հարկանի էլիտար նորակառույց շենքի 18րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 196 ք․մ․,որը վերանորոգված է ժամանակակից դիզայներական ոճով և կահավորված է բարձրորակ գույք-տեխնիկայով:Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռ և Հանրապետության հրապարակ։Բնակարանը հագեցած է ամբողջովին «Սմարթ Հաուս» համակարգով — հնարավոր է կառավարել ձայնային հրամաններով «Գուգլ» սարքի կամ ցանկացած այլ խելացի ձայնային օգնականի միջոցով։Օրինակ՝ եթե ասեք «բացիր վարագույրները», վարագույրները կբացվեն, կարելի է միացնել կամ անջատել լույսերը և այլն։Բնակարանն ունի 3 «մաստեր» ննջասենյակ,յուրաքանչյուրում առանձին օդորակիչ և ջեռուցիչ է տեղադրված և յուրաքանչյուր սենյակի ջերմաստիճանը վերահսկվում է անհատապես։Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ,բարձրակարգ վերելակներ:Վաճառքն իրականացվում է բնակարանում առկա ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։Բնակարանն ունի ստորգետնյա ավտողայանատեղի,որի արժեքը ներառված է ընդհանուր գնի մեջ,այն ունի առանձնացված տարածք որտեղ կարող են պահվել անվադողեր և անհրաժեշտ իրեր։