Բնակարանը գտնվում է 18 հարկանի պրեմիում դասի նորակառույց շենքի 5րդ հարկում, ընդանուր մակերեսը 123քմ է 3 սենյակ։ Լուսավոր և ընդարձակ հյուրասենյակը ապահովում է հարմարավետություն թե առօրյա, թե՛ հյուրերի ընդունման համար հյուրասենյակից դուրս եք գալիս դեպի մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի ձոր և քաղաքի համայնապատկեր։ Առկա է երկու ննջասենյակ որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին սանհանգույցն ու լոգարանը, նախասրահում առկա է ևս մեկ սանհանգույց հյուրերի համար։ Խոհանոցը բավականին հարմար չափերի է և հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգություն, բարեկարգ խաղահրապարակ երեխաների համար։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US