Արաբկիր համայնքի՝ Մալխասյանց փողոցի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 2 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում, մակերեսը 72 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3,2 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, մեկ ննջասենյակից, մեկ սանհանգույցից, լվացքասենյակից, մեկ ֆրանսիական և մեկ բաց պատշգամբից: Բնակարանն ունի դիզայներական լուծումներով վերանորոգում: Ջեռուցման և հովացման համակարգերը անհատական են: Բնակարանը լուսավոր է: Շենքի տարածքում առկա է կանաչապատ փակ զբոսայգի և խաղահրապարակ նախատեսված միայն շենքի բնակիչների համար: Շենքի տարածքը վերահսկվում է անվտանգության աշխատակիցների միջոցով 24/7 ժամ: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին:
Բնակարանը գտնվում է նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Ընդհանուր ունի 4 սենյակ, որոնցից 3-ը ննջասենյակներ են։ Առկա է 2 հարմարավետ սանհանգույց։ Բնակարանը նոր և գեղեցիկ վերանորոգված է՝ օգտագործված են որակյալ նյութեր ու ժամանակակից դիզայն։ Տարածքը լուսավոր ու հարմարավետ է, ունի երկկողմանի դիրք։ Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի Մարզահամերգային համալիր և ձոր։ Վաճառքի արժեքը ներառում է կահույքը և տեխնիկան։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս 59 բնակելի համալիրում,որը գտնվում է նորակառույց 18 հարկանի բարձրակարգ շենքի 15րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 84 ք․մ․,որը գտնվում է զրոյական վիճակում,տեղադրված են վիտրաժային պատուհաններ,երկաթե դուռ,պատերը գաջված են,հատակը՝ հարթեցված։Բնակարանն ունի անկյունային արևկող դիրք,2 բաց պատշգամբ՝ քաղաքի և Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով։Շենքում գործում են բարձրորակ վերելակներ։Համալիրում նախատեսվում են խանութներ,սրճարաններ, քիմմաքրում-լվացքատուն,սպա կենտրոն,մարզասրահ, մանկապարտեզ և այլն։