Սախարովի Հրապարակի Հարևանությամբ, Վարդանանց փողոցի վրա, Հանրապետության հրապարակից և մետրոյից 100 մետր հեռավորության վրա պատմամշակութային շենքում վաճառվում է բնակարան, ապահովված է ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում և կոնդիցիոներ, սառանարան, ինտերնետ, սմարթ թիվի, գազե սալօջախ, միկրոալիքային վառարան, ջեռոց, տեղադրված է բաք և իտալական պոմպ։ Բնակարանը ջեռուցվում է ինչպես կոնդիցիոների, այնպես էլ տաք հատակի միջոցով, համար է 1-3 անձի համար ։ Բնակարանը շատ լուսավոր է, նայում է դեպի բակ և բացարձակ անաղմուկ է, ունի փոքրիկ 2 պատշգամբ գեղեցիկ տեսարանով, գեղեցիկ և ճաշակով վերանորոգված է։ Մոտակայքում են գտնվում մթերային և կենցաղային խանութներ,մետրո և այլն։
Ալեք Մանուկյան փողոցում օղակաձև այգու հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան 50 քմ մակերեով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը նորաոճ կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ։ Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը համալրված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Շենքում կա վերելակ: Ունի շատ լավ դիրք, հարևանությամբ են բոլոր խանութները, բանկերը, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում,որը գտնվում է ստալինյան նախագծով կառուցված 4 հարկանի քարե շենքի 2րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 49 ք․մ․,որը վերանորոգված է դիզայներական գեղեցիկ ոճով և կահավորված է բարձրորոակ գույք-տեխնիկայով։Առաստաղը և հատակը երկաթ-բետոնե։Առկա է նաև գեղեցիկ բաց պատշգամբ։
Կոդ 1649,
Երևանի կենտրոնում քարե շենքի ավելացված հարկում վաճառվում է չվերանորոգված բնակարան։
Բնակարանի պատերը գաջած են, հատակը՝ հարթեցված, մուտքի դուռը տեղադրված է։
Լուսավոր հյուրասենյակ, 1 ննջարան, 1 սանհանգույց,
բաց պատշգամբ։