Վաճառվում է վերանորոգված 3 սենյականոց բնակարան Երևանի Կենտրոն համայնքի Երվանդ Քոչարի փողոցում։ Բնակարանը գտնվում է մոնոլիտ շենքի 8/9 հարկում, ունի 63 քմ մակերես, 1 սանհանգույց և 2.8 մ առաստաղի բարձրություն։ Հարմար է ինչպես սեփական բնակության, այնպես էլ ներդրում կատարելու համար։
Վաճառվում է 2 սենյականոց մոդեռն վերանորոգված բնակարան <<Լանջին>>բնակելի համալիրում։ Բնակարանը գտնվում է նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը չբնակեցված է և վաճառվում է ամբողջ կահույք և տեխնիկայի հետ միասին։ Բնակարանը ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։
Սախարովի Հրապարակի Հարևանությամբ, Վարդանանց փողոցի վրա, Հանրապետության հրապարակից և մետրոյից 100 մետր հեռավորության վրա պատմամշակութային շենքում վաճառվում է բնակարան, ապահովված է ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում և կոնդիցիոներ, սառանարան, ինտերնետ, սմարթ թիվի, գազե սալօջախ, միկրոալիքային վառարան, ջեռոց, տեղադրված է բաք և իտալական պոմպ։ Բնակարանը ջեռուցվում է ինչպես կոնդիցիոների, այնպես էլ տաք հատակի միջոցով, համար է 1-3 անձի համար ։ Բնակարանը շատ լուսավոր է, նայում է դեպի բակ և բացարձակ անաղմուկ է, ունի փոքրիկ 2 պատշգամբ գեղեցիկ տեսարանով, գեղեցիկ և ճաշակով վերանորոգված է։ Մոտակայքում են գտնվում մթերային և կենցաղային խանութներ,մետրո և այլն։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում 6 հարկանի շենքի 5-րդ հարկում, վերելակ չունի բնակարանը գտնվում է պետական վիճակում, շենքի աստիճանները դրսից են։
-