Վարձակալության է տրվում ընդարձակ և լուսավոր 3 սենյականոց բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտայում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը 191 քմ է։ Գտնվում է նորակառույց, մոնոլիտ շենքի 7-րդ հարկում՝ 18 հարկանի շենքում։
Բնակարանն ունի հարմարավետ և ընդարձակ սենյակներ, 2 սանհանգույց, 3 մետր առաստաղի բարձրություն և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։
Ամբողջությամբ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։ Առկա են ջեռուցում, գազ, օդորակիչ, ինտերնետ և մշտական տաք ու սառը ջուր։
Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում առկա են զբոսայգի, խաղահրապարակ և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Բնակարանը հիանալի տարբերակ է հարմարավետ և բարձրակարգ բնակության համար։