Վաճառվում է 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը ունի 2 սանհանգույց, ընդարձակ բաց պատշգամբ, արևկող է: Ջեռուցումը կենտրոնացված է: Բնակարանը հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան նորակառույց շենքում՝ Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ։
Բնակարանը գտնվում է 11 հարկանի շենքի 6-րդ հարկում, ունի 73 քմ մակերես։ Լուսավոր է, հարմարավետ հատակագծով, իդեալական թե՛ բնակվելու, թե՛ ներդրումային նպատակներով։
Շենքը նորակառույց է, ապահովված է ժամանակակից վերելակով և բարեկարգ մուտքով։ Տարածքը առանձնանում է իր բացառիկ դիրքով՝ հասանելի են խանութներ, սրճարաններ, հասարակական տրանսպորտ և քաղաքի գլխավոր ենթակառուցվածքները։
Գերազանց տարբերակ Երևանի կենտրոնում որակյալ բնակարան ձեռք բերելու համար։