Վաճառվում է 3 սենյականոց բնակարան մեծ կենտրոնի լավագույն նորակառույց շենքերից մեկում ։ Բնակարանը գտնվում է զրոյանկան վիճակում , ունի 2 բաց պատշգամբ , գնի մեջ ներառված է ավտոկայանատեղի ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Ռոստոմի փողոցում 17 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում, ունի 2 բաց պատշգամբ 2 սանհանգույց կապիտալ վերանորոգված է, ունի գեղեցիկ տեսարան: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բնակարանը ունի պարկինգ որը վաճառվում է հավելավճարով։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Խորենացի փողոցի վրա գտնվող ստալինյան նախագծով կառուցված 5 հարկանի քարե շենքում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, իսկ տանիքն ամբողջությամբ փոխված է ՝ ապահովելով լրացուցիչ ջերմամեկուսացում։ Տեղադրված են վիտրաժային պատուհաններ։ Ջեռուցումն իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով, հատակները նույնպես տաքացվող են։ Հովացումն իրականացվում է օդորակիչի միջոցով։ Վերանորոգումը կատարված է բարձորակ նյութերով։ Հատակի նյութերը՝ կերամոգրանիտ և մանրատախտակ։ Սանհանգույցներում տեղադրված են ժամանակակից սանտեխնիկա։ Խոհանոցը համալրված է լյուքս դասի Miele խոհանոցային ապարանքանիշի տեխնիկայով։ Բնակարանի հարևանությամբ է գտնվում Մաշտոցի պողոտայի, Կապույտ մզկիթը։ Բնակարանը վաճառվում է ողջ գույքի հետ միասին։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Տպագրիչների փողոցում։Բնակարանը գտնվում է 5 հարկանի հատուկ նախագծով կառուցված քարե շենքի 5րդ հարկում։Ընդհանուր մակերեսը կազմում է 89 ք.մ.։Բնակարանը գտնվում է լավ վիճակում եւ ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով։