Մալիբու այգում վաճառվում է 4 սենյականոց բնակարան 175քմ մակերեսով: Բնակարանը ունի 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, առանձին խոհանոց: Բաց պատշգամբից և հյուրասենյակի պանորամային ապակիներից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի Մալիբու այգի: Բնակարանի պատուհանները, դռները նոր տեղադրված են, վերանորոգման աշխատանքների մեծ մասը արված է:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևան` Փոքր Կենտրոն` Վարդանանց փողոցում: Բնակարանի վերանորոգումը կատարվել է բացառապես թանկարժեք նյութերով։ Ննջասենյակի պատերը զարդարելու համար օգտագործվել են բելգիական և գերմանական պաստառներ, հատակի համար ընտրվել են գերմանական կաղնու տախտակներ։ Բնակարանի նախագծում օգտագործվել են եվրոպական առաջատար գործարանների կահույք: Պատերը և հատակը զարդարելու համար օգտագործվել են խճանկարներ և իտալական կերամիկական սալիկներ։ Բնակարանի բոլոր լոգասենյակներում օգտագործվել են եվրոպական առաջատար ընկերությունների սանտեխնիկա, պլազմային հեռուստացույցներ, գերմանական խոհանոցային տեխնիկա։Գնի մեջ ներառված է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին ։
Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ, նրբաճաշակ և գրագետ դիզայներական լուծումներով բնակարան՝ 132 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` նորակառույց այգու դիմաց` հանգիստ, անաղմուկ հատվածում, 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Ջեռուցում և հովացումը անհատական է։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես հարևանությամբ կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր.