Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Արաբկիրում՝ Վրացական փողոցում,որը գտնվում է հատուկ նախագծով կառուցված 5 հարկանի քարե շենքի 4րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 123,1 ք.մ.։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է,տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ,եվրոպատուհաններ,կաղնե մանրահատակ,փայտյա միջսենյակային դռներ։Բնակարանն ունի երկկողմանի դիրք և բաց պատշգամբ,հնարավոր է կիսել և դարձնել երկու բնակարան։Շենքի տակ առկա է սեփականաշնորհված 19,1 ք․մ․ մակերեսով ավտոտնակ,որը վաճառվում է առանձին արժեքով։
Վաճառվում է 2-3 սենյականոց ձևափոխած բնակարան Կոմիտաս 60 պրեմիում դասի բնակելի համալիրում։Բնակարանը տեղակայված է 7րդ հարկում և զբաղեցնում է 59 ք.մ. ընդհանուր մակերես։Առաստաղի բարձրությունը կազմում է 4 մետր,իսկ միջսենյակային դռների բարձրությունը ՝ 2.8 մետր է։Հատակը հարթեցված է,պատերի ներքին բաժանումներն իրականացված են և գաջված,սանտեխնիկայի և ջեռուցման բոլոր գործերը ավարտված են։ Տեղադրված են եվրոպատուհաններ և մուտքի երկաթյա դուռ։ Առկա է բաց պատշգամբ:Բնակարանը գտնվում է լուսավոր և արևկողմ հատվածում։
Բնակարանն ունի իդեալական անկյունային դիրք սենյակներում առկա են ֆրանսիական պատշգամբ, իսկ խոհանոցում`բաց պատշգամբ։ Առկա է 2 սանհանգույց։Բնակարանի մակերեսը 92քմ է, ունի լուսավորություն բոլոր կողմերից։Շենքն ունի ավարտական փաստաթուղթ, մինչ սեպտեմբեր առկա կլինեն սեփականության վկայականները և ենթակա կլինի շահագործման։Ներկա պահին կատարվում է այգու բարեկարգման աշխատանքները, բակն ունի անվտանգության աշխատակիցներ և 24 ժամյա հերթապահություն աշխատակիցների կողմից։Շենքի հարևանությամբ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում`սուպերմարկետ, սրճարաններ, մարզասրահ և այլն։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում։ Ընդհանուր մակերեսը 64 մ² է։ Գտնվում է 5 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում։
Բնակարանը լավ վիճակում է։ Ունի 1 սանհանգույց։ Հարմար է ընտանեկան բնակության համար։
Շենքը գտնվում է հարմարավետ և զարգացած ենթակառուցվածքներով թաղամասում։ Մոտակայքում առկա են դպրոց, սուպերմարկետներ, շուկա և առօրյա անհրաժեշտության այլ սպասարկման կետեր։
Շենքն ունի մեծ և հարմարավետ բակ։ Այն նպաստում է բնակիչների հանգստին և երեխաների առօրյան կազմակերպելուն։