Վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան Նոր Նորք՝ Ջրվեժ բանավանում (Սիթի սուպերմարկետի հարևանությամբ) : Հինգհարկանի շենքում՝ Չեխական նախագծով: Մուտքի դուռը վերահսկվում է անձնական տեսախցիկով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է դիզայներական ոճով։ Ամբողջ լարերը և խողովակները փոխարինված են լավագույն նյութերով։ Մուտքի դուռը՝ բարձրորակ, եվրոպատուհաններ, տաք հատակ, “Fondital Minorka” ջեռուցման համակարգ, իտալական սալիկներ, “Caldo” սանտեխնիկա, “Legrand” էլեկտրական վահանակ և վարդակներ։ Բնակարանի մակերեսը 97,1 քմ է՝ առանց ներառելու պատշգամբները։ Ունի ընդարձակ նախասրահ, 3 ննջասենյակ (որոնցից մեկը վերանորոգված է որպես զգեստապահարան), մեծ հյուրասենյակ խոհանոց ստուդիո ոճով։ Բնակարանը վաճառվում է գրեթե ամբողջ կահույքով և տեխնիկայով։ Ամբողջ տեխնիկան “Electrolux” բրենդի է և գտնվում է երաշխիքի մեջ: Բոլոր երեք ննջասենյակները ունեն պատշգամբներ, որոնք չեն վերանորոգվել, քանի որ նախատեսված էր ստանալ թույլտվություն՝ պատշգամբների մակերեսը մեծացնելու համար։ Բնակարանը վերանորոգվել է անձնական օգտագործման համար, ինչը երևում է կիսատ իրականացված գաղափարներից (զգեստապահարան, գադարան...) ։ Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում, դպրոցի և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կենտրոնում: Սնուցվում է Գառնիի ջրով, ունի նոր կառուցված մանկական խաղահրապարակով և լիովին վերանորոգված բակ, որի մուտքը փակ է բարիերային համակարգով: Բակում կա ավտոկայանատեղի։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US