Վաճառվում է 3 սենյականոց դիզայներական ոճով նորոգված բնակարան նորակառույց շենքում: Ունի բաց պատշգամբ: Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով: Ունի անհատական ջեռուցման համակարգ: Վերանորոգման ընթացքում օգտագործվել են բարձրորակ նյութեր։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: Հավելավճարով կվաճառվի նաև ողջ գույքով ու տեխնիկայով։
Արևկող, մոտակայքում առկա են մանկապարտեզներ, դպրոցներ, խանութներ, դեղատներ, հասարակական տրանսպորտի կանգառներ։ Հեռավորությունը Աջափնյակի "Կայզեր" սուպերմարկետից 500մ։ Բոլոր երեք ննջարանները ունեն իրենց փակ պատշգամբները։ Բնակարանը ունի հենց շքամուտքի դիմաց սեփական ավտոտնակ (20 ք․մ․), կահավորված արևային պանելով, անկախ լուսավորման ավտոմատ համակարգով։
Կոդ 2206,
Վաճառվում է վերանորոգված բնակարան Ֆուչիկի փողոցում նորակառույց շենքում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջարան, որոնցից 1-ից փոքր պատուհան է դեպի հյուրասենյակ,1 սանհանգույց։
Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքով։