ID 766
Վաճառվում է վերանորոգված բնակարան փոքր Կենտրոնում նորակառույց շենքում։
Ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջարաններից 1-ն իր սանհանգույցով, ևս 2 սանհանգույց (1-ը հյուրերի համար), ջեռուցման և հովացման համակարգեր, բաց պատշգամբ։
Բնակարանի հետ վաճառվում է խորդանոց։
Բնակարանը վաճառվում է կահույքով և տեխնիկայով։
Հանրապետության Հրապարակի հարևանությամբ ՝ բարձրակարգ նորակառույց շենքում վաճառվում ՝ ընդհանուր 171 ք․մ մակերեսով 4 սենյականոց բնակարան ։ Բնակարանը ունի հյուրասենյակ , առանձին խոհանոց , 3 ննջասենյակ , 3 սանհանգույց և ընդարձակ բաց պատշգամբ ։ Բնակարանը ունի վիտրաժային պատուհաններ , հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ , այգի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ։ Բնակարանը վերանորոգվել է բացառապես թանկարժեք նյութերով , հատակը կաղնու փայտից է , գույքը և տեխնիկան նույնպես թանկարժեք են ։ Բնակարանի հետ առակա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի ։
Աբովյան փողոցում վաճառվում է հատուկ նախագծի բնակարան 288քմ մակերեսով:Բնակարանը իր տեսակով միակն է Երևանում, կառուցվել է հատուկ պատվերով: Բաղկացած է՝ հյուրասենյակից, 3 ննջասենյակից, 2 շոգեբաղնիքից, 3 սանհանգույցից, առաստաղները՝ 4.2մ: Ունի 3 բաց պատշգամբ, առանձին կաթսայատուն, վերելակ՝ առանձին մուտքով, բոլոր արտաքին պատուհաններն ու դռները շերտավարագույրներով են: Շենքին կից առկա է 180քմ մակերեսով հողատարածք՝ հասարակական նշանակության, սեփականաշնորհաված, որը հնարավորություն կտա ունենալու ավտոտնակ կամ այլ կառույց շենքին կից:
Վաճառվում է բնակարան Երևանի փոքր կենտրոնում` Աբովյան փողոցի կենտրոնական հատվածում՝ նորակառույց շենքում:
Բնակարանն ունի առանձին ընդարձակ խոհանոց, ճաշասենյակ, միջանցք, 3 ննջարան, որից մեկն առանձին սանհանգույցով և զգեստապահարանով, լվացքասենյակ, 3 սանհանգույց և պատշգամբ:
Սենյակներում հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, իսկ միջանցքում և խոհանոցում՝ բնական մարմարով:
Շենքը նորակառույց է, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ, երկու վերելակ, անվտանգություն: