Երկարաժամկետ վարձակալության է տրվում երկմակարդակ բնակարան Բրյուսովի փողոց 30 հասցեում՝ 250 ք.մ առանձնացված բակով։ Բնակարանը 4-հարկանի քարե շենքի 1-ին հարկում է և ունի երկու մակարդակ՝ 1-ին հարկ՝ 72.3 ք.մ և նույն բնակարանին պատկանող նկուղային մակարդակ՝ 76.2 ք.մ, ընդհանուր՝ 148.5 ք.մ։ Առաստաղի բարձրությունը 3 մ է։ Հատակագիծ՝ 7 սենյակ (5 ննջասենյակ և 2 սրահ), 2 խոհանոց, 2 սանհանգույց, բաց պատշգամբ։ Երկու մակարդակն ունեն առանձին մուտքեր և կարող են օգտագործվել ինքնուրույն։ Բակը 250 ք.մ է՝ ծածկով վերանդայով, կանաչապատմամբ, խորովածի հատվածով և ճաշասեղանով։ Բակում հնարավոր է բացօթյա կայանել ավտոմեքենան։ Պատուհանները նայում են բակ և կանաչ տարածք։ Կենտրոնում այս մակերեսի բակ հազվադեպ է հանդիպում։ Վիճակը՝ կապիտալ վերանորոգված, կահույքով։ Առկա են հեռուստացույց, օդորակիչ և ինտերնետ, ինչպես նաև ամբողջական կենցաղային տեխնիկա՝ սառնարան, սալօջախ, միկրոալիքային վառարան, սրճեփ, սպասք լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորացնող մեքենա, ջրատաքացուցիչ, արդուկ, ֆեն։ Շենքում կա դռնապահ և երեխաների խաղահրապարակ, վերելակ չկա։ Հանրապետության հրապարակը՝ 10 րոպե ոտքով։ Հյուսիսային պողոտա, Մաշտոց, Օպերա, դպրոցներ և սրճարաններ՝ քայլելու հեռավորության վրա։ Երկու առանձին մուտքի շնորհիվ հարմար է մեծ ընտանիքի, երկու ընտանիքի կամ բնակարան և գրասենյակ համադրելու համար։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US