Ավետիսյան փողոցում՝ նորակառույց շենքում, վարձակալության է հանձնվում շքեղ դուպլեքս պենտհաուս 291քմ մակերեսով: Բնակարանը անկյունային դիրքի շնորհիվ շատ լուսավոր է, առկա է մի քանի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով: Բնակարանը վերանորոգված է թանկարժեք նյութերով, հագեցած է անհրաժեշտ կահույք տեխնիկայով, առկա է անհատական անվտանգության համակարգ, անհատական կաթսայատուն: Հավելավճարով կտրամադրվի 2 ավտոկայանատեղի:
Վարձակալության է տրվում 3 հարկանի բնակարան քարե շենքում։ 1 ին հարկում հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց։ 2րդ հարկում 3 հատ ննջասենյակ իրենց սանհանգույցներով ։ 3րդ հարկում շոգեբաղնիք, ջակուզի և բաց պատշգամբ:
Բնակարանը գտնվում է Միկոյան փողոցում, Դավթաշենի կամուրջի հարևանությամբ, ունի 2 բաց պատշգամբ, վերանորոգված է, ունի ջեռուցման և հովացման համակարգ, սպասք լվացող մեքենա
Բնակարանը գտնվում է Քըրք Քըրքորյան փողոցի «Տիգրան Մեծ» նորակառույց բնակելի համալիրում։ Այն նոր վերանորոգված է և դեռևս բնակեցված չի եղել։ Բնակարանը շատ լուսավոր է, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ, ինչպես նաև պատշգամբ
Գտնվում է Բարեկամության մետրոյի հարևանությամբ, ինչը ապահովում է արագ և հարմար տեղաշարժ դեպի քաղաքի տարբեր հատվածներ։ Մոտակայքում են խանութներ, սուպերմարկետներ, դպրոցներ, մանկապարտեզներ, սրճարաններ և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։
Հարմարավետ տարբերակ է երկարաժամկետ վարձակալության համար։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱԶԱՏԱ
Վարձով է տրվում ընդարձակ և լուսավոր 4 սենյականոց բնակարան՝ Երևանի Կենտրոնում։ Բնակարանի մակերեսը 200 քմ է, ունի 3 սանհանգույց, ժամանակակից վերանորոգում և ամբողջական կահավորում։ Վարձակալության արժեքը ներառում է նաև ավտոկայանատեղի։
Վարձակալության ընդարձակ 4 սենյականոց բնակարան Մոսկովյան փողոցում նորակառույց շենքում բնակարանն ունի առանձնացված խոհանոց 3 ննջասենյակ բոլորը մաստեր տարբերակով, 2 առանձնացված զգեստասենյակ և ընդհանուր 4 սանհանգույց։
Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան Կենտրոն համայնքի Հյուսիսային պողոտայում՝ ժամանակակից նորակառույց մոնոլիտ շենքում։
✔️ Որակյալ վերանորոգում՝ պատրաստ անմիջապես բնակության
✔️ Ընդարձակ՝ 82 քմ մակերեսով հարմարավետ հատակագիծ
✔️ 8-րդ հարկ՝ գեղեցիկ բաց տեսարանով
✔️ 3.0 մ բարձր առաստաղներ՝ լուսավոր և ընդարձակ միջավայրի համար
✔️ Ժամանակակից նորակառույց մոնոլիտ շենք
✔️ Կենտրոնական և ամենապահանջված տեղադրություն
Հիանալի տարբերակ է երկարաժամկետ վարձակալության համար՝ Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում, որտեղ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, ռեստորաններն ու անհրաժեշտ ենթակառուցվածքները գտնվում են անմիջապես հարևանությամբ։
Վարձով է տրվում 3սենյականոց հարմարավետ բնակարան Կենտրոն համայնքի Թումանյան փողոցում։ Բնակարանն գտնվում է 11հարկանի շենքի 3րդ հարկում, ունի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով։
Երկարաժամկետ վարձակալության է տրվում չբնակեցված, ժամանակակից դիզայնով և ամբողջությամբ կահավորված 2 սենյականոց բնակարան «ԲՅՈՒՐԵՂ» բնակելի համալիրում։Բնակարանը ապահովված է ամբողջ անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, սպասքով ,սպասք լվացող մեքենայովև հարմարավետ բնակության համար նախատեսված բոլոր պայմաններով։
Վարձակալության է տրվում 2 սենյականոց չբնակեցված բնակարան Երևանի Փոքր Կենտրոնում կառուցվող 33 թաղամասում /նախկին Ֆիրդուսի տեղում/, միակ շահագործման հանձնված Արև բնակելի համալիրում: Շենքը 17 հարկանի է, բնակարանը գտնվում է 12-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է դիզայներական գեղեցիկ ոճով և կահավորված է բացառապես թանկարժեք և բարձրորակ գույ-տեխնիկայով։Առկա է ջեռուցման և հովացման համակարգ: Ննջարանից ունի ելք դեպի պատշգամբ՝ քաղաքի հիանալի տեսարանով, հյուրասենյակում էլ առկա է ֆրանսիական պատշգամբ: Շենքը գտնվում է Բուզանդ, Հանրապետության և Խանջյան փողոցների միջնամասում, Հանրապետության Հրապարակից ընդամենը 600մետր հեռավորության վրա: Ըստ Ա.Թամանյանի գլխավոր հատակագծի այս տարածքն անվանվել է Հարավային պողոտա:
//ՉԲՆԱԿԵՑՎԱԾ//
Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Լենինգրադյան փողոցում գտնվող նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում։ Բնակարանն ունի 1 սանհանգույց, 3.0 մետր առաստաղի բարձրություն և գեղեցիկ, ժամանակակից վերանորոգում։ Բնակարանը լուսավոր է, ունի բաց պատշգամբ, որը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում և հիանալի վայր է հանգստի համար։ Բարձր հարկում գտնվելու շնորհիվ բնակարանն ունի առատ բնական լուսավորություն և հաճելի բնակելի միջավայր։ Հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են լուսավոր, գեղեցիկ վերանորոգված բնակարան՝ բաց պատշգամբով։
Վարձով է տրվում Պենտհաուս Ռենկոյի շենքում հրապարակի մոտ ,վերանորոգումը ամենաթանկարժեք և բարձր որակի նյութերով: Ընդհանուր մակերեսը կազմում է 130 ք․մ․,ունի 2 սանհանգույց, ամառային խոհանոց,մաստեր ննջասենյակ և 2 բաց պատշգամբ։ Բնակարանը վարձակալալու դեպքում ՝ ամբողջովին կկահավորեն , ունի նաև ավտոկայանատեղի :
Վարձակալության բնակարան Մաշտոցի պողոտայում: Բնակարանը նորակառույց շենքում է, ունի անվտանգություն, 2 վերելակ, մուտքերը սպասրկվում են շուրջօրյա: Բնակարանը արևկողմ է, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց, բաց պատշգամբ և բնակարանի բոլոր պատոհանները վիտրաժային են:
Վարձակալության է հանձնվում բնակարան քաղաքի սրտում՝ Ամիրյան փողոցում՝ նորակառույց շենքում։ Բնակարանը վերանորոգված է և հարմարավետ կահավորված։ Առկա են բոլոր կոմունալ հարմարությունները բնակության համար։
Բնակարանը գտնվում է Դվին հյուրանոցի հարևանությամբ, նորակառույց շենքում,առկա է երկու ննջարան,երկու սանհանգույց, հայուք, տեխնիկա, բաց պատշգամբ քաղաքի տեսարանով:
Վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան Կողբացի հասցեում գտնվող 18 հարկանի նորակառույց շենքի, 17-րդ հարկում գտնվող բնակարանը, որի ընդհանուր մակերեսն է 121 ք.մ: Բնակարանի երկու պատշգամբներից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ սար և հանրապետության հրապարակ: