Մեսրոպ Մաշտոցի պողոտայում, Պոպլովոկի այգու հարևանությամբ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան` 65 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ վինիլային լամինատով և տաքացվող սալիկներով: Լոգասենյակը երեսպատված է իսպանական սալիկներով և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Մոտակայքում են բոլոր ենթակառույցները, ֆիրմային խանութները և ժամանցի վայրերը:
Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան Դավթաշենի նորակառույց շենքում: Բնակարանը ամբողջովին վերանորոգված է, կահավորված, չբնակեցված: Ունի 2 սանհանգույց, 2 բաց մեծ պատշգամբ, լվացքատուն, 2 ննջասենյակ:
վարձով է տրվում նորաոճ եւ հարմարավետ բնակարան Բյուրեղ Բնակելի թաղամասում
Բնակարանում առկա են բոլոր հարմարությունները ձեր կեցությունը անմոռանալի դարձնելու համար
Վարձով է տրվում 65 քմ մակերեսով 2 սենյականոց (դարձրած 3) բնակարան` Նորակառույց Նոյ համալիրում։ Բնակարանը բաղկացած է 1 ընդհանուր հյուրասենյակից, խոհանոցից, 1 մեծ և 1 փոքր ննջասենյակներից, լոգարանից և բաց պատշգամբից։
Բնակարանը եվրավերանորոգված է գեղեցիկ ոճով, հագեցած անհրաժեշտ ամբողջ կահավորանքով և տեխնիկայով` Smart Հեռուստացույց, օդորակիչ, սառնարան, լվացքի և սպասք լվացող մեքենաներ, էլ. Սալօջախ, բացվող բազմոց, բազկաթոռներ, երկտեղանի մահճակալ, օրթոպեդիկ մատրաս, հարմարավետ լոգախցիկ և այլն։ Բնակարանի կահավորանքը և տեխնիկան ամբողջությամբ նոր է։ Բնակարանը հագեցած է նաև անհրաժեշտ խոհանոցային սպասքով և անկողնային սպիտակեղենով։
Առկա է մինչև 100 մբիթ/վ ինտերնետ, wifi կետ, ինչպես նաև 100 ալիքներից բաղկացած հեռուսատատեսային փաթեթ։
Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան Երևանի սրտում՝ Օպերայի շրջակայքում։ Բնակարանը ունի բաց պատշգամբ, որից բացվում է հրաշալի տեսարան դեպի Օպերա։ Ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ և ստուդիո տիպի խոհանոց։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է,տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան քաղաքի սրտում , Թումանյան և Մաշտոց խաչմերուկում ։
Բնակարանը ունի երկողմանի լուսավորվածություն , հատկանշական է երկու պատշգամբների առկայությունը որոնցից տեսարան է բացվում դեպի հարակից բակ և Ազատության հրապարակ։ Հատակը պատված է մանրահատակով , բնակարանը վերանորոգված է , ունի բոլոր կոմունալ հարմարությունները։
Բնակարանը գտնվում է շատ հանգիստ և կանաչապատ բակի հարևանությամբ, 3-6 րոպե քայլելու հեռավորության վրա կան մթերային և տնտեսական խանութներ, կանգառ:
Երկարաժամկետ վարձակալության դեպքում գինը սակարկելի է:
Մանրամասների համար խնդրում եմ զանգահարել: