Կոդ 2210
Վաճառվում է վերանորոգված բնակարան Ծարավ Աղբյուր փողոցում՝ նորակառույց շենքում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ՝ հյուրասենյակին միացված խոհանոցով, 3 ննջարան, 1 սանհանգույց, բաց պատշգամբ։
Բնակարանը վաճառվում է կահույքով և տեխնիկայով։
Առկա է ավտոկայանատեղիի հնարավորություն ՝ հավելավճարով։
Կոդ 1238
Վաճառվում է վերանորոգված բնակարան Ռոստոմի փողոցում նորակառույց շենքում։
Բնակարանը զբաղեցնում է երկու հարթություն։
Բնակարանն ունի լուսավոր, արևոտ հյուրասենյակ վիտրաժային պատուհաններով, ընդարձակ խոհանոց, 3 ննջարան, որոնցից մեկն իր սանհանգույցով է, ևս երկու սանհանգույց, 2 բաց պատշգամբ։
Հատակը տաքացվող պրեսգրանիտ է և կաղնե մանրահատակ։
Ջեռուցումը կենտրոնացված է։
Բնակարանը վաճառվում է ներկառուցված կահույքով և սարքավորումներով։
Բնակարանի հետ վաճառվում է երկու ավտոկայանատեղի։
Կոդ 2507
Վաճառվում է վերանորոգված բնակարան նորակառույց շենքում՝ Մալխասյանց փողոցում։
Ընդարձակ հյուրասենյակ, 3 ննջարան (մեկը՝ սեփական սանհանգույցով), ևս 1 սանհանգույց լոգախցիկով, առանձին խոհանոց, բաց պատշգամբ։
Ջեռուցում, օդորակիչներ։
24/7 անվտանգություն, փակ տարածք։
կոդ 2206
Վաճառվում է վերանորոգված բնակարան Ֆուչիկի փողոցում նորակառույց շենքում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջարան, որոնցից մեկից փոքր պատուհան է բացվում դեպի հյուրասենյակ, 1 սանհանգույց։
Վաճառվում է խոհանոցի և ներկառուցված կահույքով։
Մնացած կահույքը՝ հավելավճարով։
Կոդ 2687
Վաճառվում է 2-ը ձևափոխված 3 սենյակի բնակարան Արշակունյաց պողոտայում՝ «Բյուրեղ» համալիրի նորակառույց շենքում։
Հյուրասենյակ, 2 լուսավոր ննջարան պատուհաններով, բաց խոհանոց, 1 սանհանգույց, բաց պատշգամբ։
Վերանորոգման աշխատանքների մի մասը կատարված է։
Կոդ 2504
Վաճառվում է վերանորոգված, տեխնիկապես հագեցած 3 սենյականոց բնակարան Մամիկոնյանց փողոցում՝ նորակառույց շենքում։
Լուսավոր ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջարան, 2 սանհանգույց, բաց խոհանոց, բաց պատշգամբ։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ՝ տաքացվող հատակներով ամբողջ բնակարանում։
24/7 անվտանգության ծառայություն, փակ տարածք։
Հնարավոր է ձեռք բերել ստորգետնյա ավտոկայանատեղի։
Կոդ 2458,
Նորակառույց շենքում վաճառվում է արևոտ բնակարան, լավ տեսարանով։
Պատուհանները և դռները վիտրաժային են։
Բնակարանը պատրաստ է վերանորորգման։Պատերը գաջած են, հատակը հարթեցված է։
Լուսավոր հյուրասենյակ, առանձին խոհանոց, երկու ննջարան, երկու սանհանգույց, բաց պատշգաբներ։
Բնակարանի տարածքում առկա է երրորդ կոյուղի, ինչը տալիս է հնարավորություն ննջարաններից մեկը ունենա իր սանհանգույցը։
Վերելակները առկա են, շքամուտքը վերանորորգված է։
Սեփականության վկայականը առկա է։
Կոդ 2476,
Վաճառվում է նոր վերանորոգված երեք սենյականոց բնակարան Միկոոյան փողոցում, նորակառույց շենքում:
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ, բաց խոհանոց, երկու ննջարան, երկու սանհանգույց` մեկը հյուրերի, բաց պատշգամբներ:
Վիտրաժային պատուհաններից բացվում են գեղեցիկ տեսարաններ:
Առկա է ջեռուցման համակարգ, ջեռուցվող հատակ, օդորակիչ:
Բակարանը վաճառվում է մասնակի կահույքով և տեխնիկայով:
Կոդ 2496
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Գրիբոյեդովի փողոցում, նորակառույց շենքում։
Հյուրասենյակ, 1 ննջարան saját սանհանգույցով, հյուրերի սանհանգույց, ֆրանսիական պատշգամբներ։
Կատարված են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, և բնակարանը պատրաստ է վերանորոգման․ պատերը և հատակը հարթեցված են։
Հատակագիծը ներկայացված է։
Հնարավոր է գնել նաև ավտոկայանատեղի՝ հավելավճարով։
Արժեքը՝ 51 500 000 ՀՀ դրամ։
Սլավոնական Համալսարանի հարևանությամբ Սևքարեցի Սաքո 77 հասցեում 6 հարկանի նորակառույց շենքում վաճառվում է 100,82քմ բնակարան։ Շենքը շահագործման է հանձնվելու 2026թվ հունիսին ։ Բնակարանը հանձնվելու է պատերը և հատակը հարթեցված վիճակում։ Բնակարանները կարող եք ձեռք բերել ինչպես հիպոփեքով, այնպես էլ փուլային վճարմնան տարբերակնով։ 1քմ արժեքը 750 000դրամ է։ Շենքում առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի , 1 ավտոմեքենայի համար նախատեսվածի արժեքը՝ 7 500 000դրամ։
Կոդ 2237,
Վաճառվում է վերանորոգված, չբնակեցված բնակարան նորակառույց շենքում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ,հյուրասենյակին միացված խոհանոց, 2 ննջարան, բաց պատշգամբ։
Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված է։
Բնակարանը վաճառվում է կահույքով և սարքավորումներով։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Վերին Անտառային թաղամասում,որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 4րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 81,5 ք․մ․,որից 15 ք․մ․ կազմում է տեռասի մակերեսը։ Դեպի «Կասկադ» համալիր ոտքով ճանապարհի տևողությունը 5-10 րոպե է։Ընդհանուր մուտքը, ինչպես նաև հարկի մուտքը հագեցած են անվտանգության համակարգերով։Ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը կենտրոնացված են։Շենքի տանիքում տեղակայված է հանգստյան գոտի։Տեղադրված են՝ երկաթյա դուռ, միջսենյակային դռներ և վիտրաժային պատուհաններ։ Կառուցապատման որակը բարձր է, համապատասխանում է շինարարության ստանդարտներին։ Հարկերի միջև ապահոված է որակյալ ձայնամեկուսացում։
Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան Կենտրոնում՝ Վարդանանց փողոցում,որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 8րդ հարկում։Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է վերանորոգմանը համապատասխան թանկարժեք գույք-տեխնիկայով։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 130 ք.մ.,որը բաղկացած է ըդարձակ հյուրասենյակից՝վիտրաժային պատուհաններով և բաց պատշգամբով,3 ննջասենյակից,առանձնացված խոհանոցից՝իր բաց պատշգամբով,լվացքասենյակից և 1 սանհանգույցից։Բնակարանն ունի եռակողմ լուսավորություն,պատշգամբներից շատ գեղեցիկ տեսարան դեպի քաղաք,վերնիսաժ և Արարատ լեռ։
Վաճառվում է 3 սենյականոց մոդեռն բնակարան Կենտրոնում՝ Անտառային փողոցում,որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի բարձր առաջին հարկում։Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է անհրաժեշտ գույք-տեխնիկայով:Բնակարանը չբնակեցված է,որի ընդհանուր մակերեսը կազմում է 83 ք.մ.։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Անտառային փողոցում,որը գտնվում է 6 հարկանի նորակառույց էլիտար շենքի 3րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 66 ք․մ․։Բնակարանը եվրովերանորոգված է,շենքում առկա է մարզասրահ,լողավազան,անվտանգություն։Բնակարանն ունի ավտոկայանատեղի առանձին արժեքով։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան «Բյուրեղ» Բնակելի Համալիրում։Բնակարանը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 8րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 60 ք․մ․։Գտնվում է զրոյական վիճակում,շատ լուսավոր և արևկող բնակարան է,ունի բաց բատշգամբ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռը։ «Բյուրեղ» Բնակելի Համալիրը բաղկացած է լինելու 7 բնակելի շենքերից և 2 հասարակական նշանակության շենքերից/բիզնես-կենտրոններից: Բնակելի շենքերից 6-ը լինելու են 16 հարկանի, իսկ 1 շենքը լինելու է 25 հարկանի: Շնորհիվ աշխարհագրական դիրքի և բարձր հարկայնության՝ բնակարաններից բացվելու է գեղեցիկ տեսարան մի կողմից դեպի Արարատ լեռը, իսկ մյուս կողմից դեպի Երևան քաղաքի կենտրոնական փողոցներ։ «Բյուրեղ» Բնակելի Համալիրը մայրաքաղաքի ամենագեղեցիկ և էլիտար թաղամասն է,որն ունի 1,2 հեկտար կանաչապատ գոտի, որից 5000 քմ լինելու է այգի, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դաշտ և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Դավիթաշեն Սիթի համալիրում,որը գտնվում է Անաստաս Միկոյանի փողոցում գտնվող 18 հարկանի նորակառույց շենքի 9րդ հարկում։Բնակարանը դիզայներական ոճով վերանորոգված է և կահավորված անհրաժեշտ գույք-տեխնիկայով։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 74 ք․մ․,ունի բաց պատշգամբ՝գեղեցիկ տեսարանով դեպի ձոր։Բնակարանը չբնակեցված է,վաճառվում է մասնակի գույքով։
Վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Ձորափի փողոցում,որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 4րդ հարկում։Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված անհրաժեշտ գույք-տեխնիկայով,որի ընդհանուր մակերեսը կազմում է 121 ք.մ.։ Բնակարանը բաղկացած է՝ հյուրսենյակից,խոհանոցից,երկու ննջասենյակից,երկու սանհանգույցից և շքեղ բաց պատշգամբներից՝ Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով։Ջեռուցումը իրականացվում է ընդհանուր համակարգի միջոցով,որն ավելի արդյունավետ է և մատչելի: Բնակարանն ունի նաև մեկ ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի,որի արժեքը ներառված է ընդհանուր գնի մեջ։Հարևանությամբ են գտնվում անհրաժեշտ բոլոր կոմունիկացիոն հարմարությունները։
Վաճառվում է 2 սենյականոց եվրովերանորոգված բնակարան նորակառույց շենքում Կարապետ Ուլնեցու փողոցում:Ընդհանուր մակերեսը կազմում է 67 ք.մ.։Բնակարանը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 5րդ հարկում։ Բնակարանը դիզայներական ոճով վերանորոգված է և կահավորված:
Վաճառվում է ընդհանուր 132 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան Ռոստոմի փողոցում, նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի երկկողմանի դիրք, առկա է 2 լիարժեք ննջասենյակ որոնցից մեկն առանձին սանհանգույցով և ելքով բաց պատշգամբ։ Խոհանոցը առանձնացված է։ Ունի ընդարձակ հյուրասենյակ բավականին լավ բնական լուսավորությամբ, շենքի ջեռուցումը կենտրոնացված համակարգով է և ունի 24/7 անվտանգույթուն։ Հավելավճարով առկա է նաև ավտոկայանատեղի վերելակին շատ մոտ -1 հարկում։
Փոքր կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում վաճառվում է 3 սենյականոց բնակարան: Գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Մակերեսը 159 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, որոնցից մեկն իր անձնական սանհանույցով և զգեստասենյակով, 1 աշխատասենյակից, որը կարող է ծառայել որպես ննջասենյակ, 3 սանհանգույցից, ընդարձակ բաց պատշգամբից: Ջեռուցման և հովացման համակարգերը կենտրոնացված են: Հյուրասենյակից և բոլոր ննջասենյակներից կա մուտք դեպի բաց պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին:Գնի մեջ ներառված է ստորգետնյա ավտոհանգրվան:
Պուշկին և Տերյան փողոցների միջնամասում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ վաճառվում է 6 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ և 9-րդ հարկերում, մակերեսը 244 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, առանձին խոհանոցից, 5 ննջասենյակից, 3 սանհանգույցից, 2 բաց պատշգամբից: Բնակարանը անկյունային դիրքով է՝ լուսավոր և արևկող է: Ջեռուցման և հովացման համակարգերը անհատական են: Վաճառվում է մասնակի գույք և տեխնիկայի հետ միասին: Գնի մեջ ներառված է ստորգետնյա ավտոկայանատեղի:
Փոքր կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում վաճառվում է 3 սենյականոց բնակարան: Գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Մակերեսը 148 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, որոնցից մեկն իր անձնական սանհանույցով և զգեստասենյակով, 2 սանհանգույցից, բաց պատշգամբից: Ջեռուցման և հովացման համակարգերը կենտրոնացված են: Բնակարանի բոլոր պատուհաններից և բաց պատշգամբից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին:Գնի մեջ ներառված է ստորգետնյա ավտոհանգրվան:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան փոքր կենտրոնում՝ Սարյան փողոցում,որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 4րդ հարկում։Շենքը գտնվում է Մալիբու այգու հարևանությամբ,բնակարանը կապիտալ վերանորոգված է,որի ընդհանուր մակերեսը կազմում է 70 ք.մ.,ունի բաց պատշգամբ՝ փողոց նայող։
Վաճառվում է 2 սենյականոց շքեղ բնակարան Կենտրոնում՝ «Բյուրեղ» Բնակելի Համալիրում,որը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 16րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 52 ք.մ.։Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է բարձրորակ գույք-տեխնիկայով։Կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ,վիտրաժային պատուհաններ և բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Բնակարանն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի,որը կվաճառվի առանձին արժեքով։«Բյուրեղ» Բնակելի Համալիրը բաղկացած է 7 բնակելի շենքերից և 2 հասարակական նշանակության շենքերից/բիզնես-կենտրոններից: «Բյուրեղ» Բնակելի Համալիրը մայրաքաղաքի ամենագեղեցիկ և էլիտար թաղամասն է,որն ունի 1,2 հեկտար կանաչապատ գոտի,որից 5000 ք․մ․ լինելու է այգի, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դաշտ և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։