Վաճառվում է դյուպլեկս բնակարան Արամի փողոցում։ Առկա է անձնական վերելակ՝ սպասարկում է միայն այս բնակարանին։ Ընդհանուր մակերեսը կազմում է 260քմ, ունի 5 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց, բաց պատշգամբ։
Վաճառվում է Ստալինյան նածագծի, երկհարկ(duplex), 171քմ մակերեսով բնակարան: 4-րդ հարկի մակերեսը 98քմ է ձեղնահարինը 73քմ, առաստաղի բարձրությունը 3,3մետր։ Առկա է շքապատշգամբ,ինչպես նաև տեղադրված են ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Բնակարանը հանձնված է երկարաժամկետ վարձակալության և ծառայում է որպես հյուրատուն։ Հարմար է թե որպես ներդրման և նաև բնակության համար։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Մալիբու այգու հարևանությամբ՝ Փարպեցի փողոցում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 60քմ, ունի 1 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, բաց պատշգամբ դեպի փողոց։ Գտնվում է 3 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 3-րդ հարկում։
Վաճառվում է բնակարան Հյուսիսային պողոտայում, նորակառույց շենքի 5-րդ հարկում, 258 ք.մ է ունի 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, 3 բաց պատշգամբ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Շատ լուսավոր և գեղեցիկ բնակարան ամբողջությամբ վերանորոգված և կահավորված։ Շատ հարմար է ներդրումային գույքի նպատակով գնելը։
Բնականի ամբողջ մակերեսով առկա է ձեղնահարկ։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Վերածնունդ թաղամասում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում,որը գտնվում է նորակառույց 17 հարկանի շենքի 13րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է դիզայներական գեղեցիկ լուծումներով,չբնակեցված է,որի ընդհանուր մակերեսը կազմում է 120 ք․մ․։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բնակարանը բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակ, 3 լիարժեք առանձին ննջարան, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, 2 բաց պատշգամբ, միջանցքում առանձին զգեստասենյակ/պահարան։ Բնակարանը գազաֆիկացված է առկա է մշտական տաք և սառը ջուր, էլ. Էներգիա, ինտերնետ, սեփական կաթսայով ջեռուցում։Հյուրասենյակում և մեծ ննջասենյակում տեղադրված են օդորակիչներ։ Շենքը հանձնված է շահագործման, ունի գործող համատիրություն և բնակեցված է։
Մալիբու այգում՝ Արամի փողոցի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 175 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան։ Ունի 3 ննջասենյակ, առանձին խոհանոց, զգեստասենյակ, 2 սանհանգույց։ Բնակարանը ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի Մալիբու այգի։ Արևկողմ է երկկողմանի: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին:
Կենտրոն համայնքի Եկմալյան փողոցի լյուքս դասի նորակառույց շենքում, Մալիբու այգու հարևանությամբ վաճառվում է վերանորոգված 3 սենյականոց բնակարան Տեղակայված է 19 հարկանի էլիտար նորակառույց շենքի 11-րդ հարկում Ընդհանուր մակերեսը կազմում է 100քմ Բնակարանը ընդարձակ է և լուսավոր, առկա է բաց պատշգամբ։ Ջեռուցման և հովացման անհատական համակարգ Բակը բարեկարգ է, առկա են կանաչապատ տարածքներ և խաղահրապարակ Շենքում տեղադրված է բարձրակարգ վերելակ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Բուզանդ փողոցում ՝ բարձրակարգ նորակառույց շենքում , վաճառվում է 100 ք․մ մակերեսով դիզայներական վերանորոգված և դեռևս չբնակեցված 3 սենյականոց բնակարան ։ Բնակարանը հագեցած է կահույքով և տեխնիկայով , առկա է անհատական ջեռուցման և հովացման համակարգ , ունի 2 ննջասենյակ , որոնցից մեկը իր սանհանգույցով և զգեստասենյակով , բնակարանը ունի նաև առանձին լվացքասենյակ և բաց պատշգամբ , արևկող և լուսավոր դիրքով բնակարան է ։ Շենքը ունի գեղեցիկ մուտքեր և բարձրորակ վերելակներ , գտնվում է այգու հարևանությամբ ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ «Բյուրեղ» Բնակելի Համալիրում,որը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 7րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 57 ք.մ.։Բնակարանն ունի բաց պատշգամբ և արևկող դիրք։ Գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, պատերը գաջված են։«Բյուրեղ» Բնակելի Համալիրը բաղկացած է 7 բնակելի շենքերից և 2 հասարակական նշանակության շենքերից/բիզնես-կենտրոններից: «Բյուրեղ» Բնակելի Համալիրը մայրաքաղաքի ամենագեղեցիկ և էլիտար թաղամասն է,որն ունի 1,2 հեկտար կանաչապատ գոտի,որից 5000 ք․մ․ լինելու է այգի, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դաշտ և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Անտառայինում 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում, 61 ք.մ է 3 սենյակ, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է ամբողջությամբ նոր կապիտալ դիզայներական ոճով վերանորոգված շքեղ բնակարան։ Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով։ Հատակը եվրոպական բարձրորակ փայտյա մանրահատակ։ Տեսարանը դեպի ամբողջ քաղաք և Արարատ լեռ:
Վաճառվում է բնակարան բյուրեղ թաղամասում,151ք/մ մակերեսով։Բնակարանը լուսավոր և արևկող է։Հավելավճարի դեպքում կարող եք ձեռք բերել նաև ստորգետնյա ավտոկայանատեղի։...
Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան փոքր կենտրոնում՝ Տերյան փողոցում,որը գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 5րդ հարկում։Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված է վերանորոգմանը համապատասխան որակյալ գույք-տեխնիկայով։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 111 ք.մ.,ունի երկկողմանի դիրք,խոհանոցում առկա է ներկառուցված մանղալ խորոված պատրաստելու համար։
Վաճառվում է 39 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Սարյան փողոցում 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Մոտակայքում են գտնվում Գլխավոր փոստը, Մալիբուի այգին, խանութներ և զվարճանքի վայրեր:
Տերյան փողոցում վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ, շքեղ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 195 քմ.: Այն գտնվում է 15 հարկանի էլիտար նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է թանկարժեք նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի երեք սանհանգույց։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, լողավազան, մարզասրահ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Բնակարանի հետ առկա է ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված։ Վաճառքի նշված գինն իր մեջ ներառում է ստորգետնյա կայանատեղին, կահույքն ու տեխնիկան, սակայն հնարավոր է վաճառք առանց կահույքի և տեխնիկայի:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան խաչմերուկին։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 130քմ, հնարավոր է ստանալ և 3 և 4 սենյականոց բնակարան, առկա է առանձին խոհանոց, 2 բաց պատշգամբ՝ փողոցի և բակի տեսարանով։ Բնակարանը ունի երկկողմանի, արևկող դիրք։ Շքամուտք։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան քաղաքի լավագույն թաղամասերից մեկում։ Բնակարանը ունի հյուրասենյակ առանձին խոհանոցով, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց և խորդանոց։ Այս չբնակեցված բնակարանը սպասում է իր նոր սեփականատիրոջը։
Հանրապետության փողոցում ՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, Ստալինյան նախագծի քարե շենքում վաճառվում է ընդհանուր 75 ք․մ մակերեսով շքեղ վերանորոգված և կահավորված բնակարան ։ Բնակարանը հագեցած է նորավոճ և որակյալ կահույք-տեխնիկայով և դեռևս բնակեցված չէ ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան փոքր կենտրոնում,Մալիբու այգու հարևանությամը։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 3-րդ հարկում։ Ամբողջությամբ վերանորոգված է և կահավորված։ Ունի գեղեցիկ տեսարան դեպի Մաշտոցի պողոտա։ Բնակարանը ունի լուսավոր և արևկող դիրք։ Հարմար է թե բնակվելու թե, որպես բիզնես տարբերակ։
Վաճառվում է ընդարձակ և հարմարավետ բնակարան Ռոստոմի փողոցի լավագույն նորակառույցներից մեկում։ Բնակարանը ունի 3սենյակ և 2սանհանգույց, մակերեսը կազմում է 110քմ, գտնվում է 15հարկանի շենքի 13րդ հարկում։ Բնակարանը վաճառվում է նորաոճ գույք և տեխնիկայով։
Գլենդել Հիլս թաղամասում ՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում, վարձով է տրվում 4 սենյականոց ինքնատիպ բնակարան։
• Բնակարանը կապիտալ վերանորոգված է` Հետաքրքիր դիզայներական լուծումներով, տեղադրված են եվրոպատուհաններ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։
• Սանհանգույցները 3 են, ննջարանները 3 են, որոնցից 1-ը ունի անհատական լոգասենյակ՝ ջակուզիով, 2-րդը ունի անհատական լոգարան և կա 1 ընդհանուր սանհագույց, 3 TV, կահույք, տեխնիկա։
Առկա նաև սպասք, անկողնային պարագաներ, իսկ օրավարձի դեպքում տրվում է նաև անհատական խնամքի առաջնային միջոցներ:
• Հատակը ջեռուցվող է, նաև առկա է անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է 3 օդորակիչ։
• Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, սպասարկման ծառայություններ՝ 13000 ամսական վճարով։
Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան Անտառային փողոցում՝ Կասկադ Հիլլս բնակելի համալիրում։Բնակարանը գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 5րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 146 ք.մ.։Համալիրի տարածքում առկա են`մեծ լողավազան,թենիսի կորտ,բասկետբոլի և վոլեյբոլի դաշտ,մանկական խաղահրապարակ,կանաչապատ գոտի՝դեկորատիվ ծառերով։Շենքում և պարկինգում տեսախցիներ։Բնակարանում առկա են կոմունալ բոլոր անհրաժեշտ պայմանները՝ջեռուցման անհատական համակարգ,օդորակիչներ,գույք, տեխնիկա,ինչպես նաև բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։