Կոդ 1680,
Վաճառվում է նոր վերանորոգված բնակարան Նալբանդյան փողոցում, քարե շենքում։
Բաց տարածք, առանձնացրած սանհանգույց։ Խոհանոցի կահույքը առկա է։
Ջեռուցման համակարգ։
Առկա է վերելակ։
Վաճառվում է 1 սենյականոց բնակարան փոքր կենտրոնում՝ Տերյան փողոցում,որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծով կառուցված քարե շենքի 2րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 31 ք․մ․,իսկ առաստաղների բարձրությունը կազմում է 3,2 մետր,բնակարանն ունի շքամուտք և շքապատշգամբ։Մուտքի դուռը երկաթյա, հատակը լամինատ, պատուհանները եվրոպական արտադրության, խոհանոցը, սանհանգույցը սալիկապատված եվրոպական սալիկներով, տեղադրված է օդորակիչ, հագեցած է անհրաժեշտ գույք-տեխնիկաներով:Տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Տիգրան Մեծ պողոտայի՝ Ստալինյան նախագծով քարե շենքի 2-րդ հարկում, շենքը գտնվում է առաջին գծում՝ Սասունցի Դավիթ Կայարանի հարևանությամբ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, վաճառվում է գույքով և տեխնիկայով։
Աբովյան փողոցում վաճառվում է հատուկ նախագծի բնակարան 288քմ մակերեսով:Բնակարանը իր տեսակով միակն է Երևանում, կառուցվել է հատուկ պատվերով: Բաղկացած է՝ հյուրասենյակից, 3 ննջասենյակից, 2 շոգեբաղնիքից, 3 սանհանգույցից, առաստաղները՝ 4.2մ: Ունի 3 բաց պատշգամբ, առանձին կաթսայատուն, վերելակ՝ առանձին մուտքով, բոլոր արտաքին պատուհաններն ու դռները շերտավարագույրներով են: Շենքին կից առկա է 180քմ մակերեսով հողատարածք՝ հասարակական նշանակության, սեփականաշնորհաված, որը հնարավորություն կտա ունենալու ավտոտնակ կամ այլ կառույց շենքին կից:
Փոքր Կենտրոնում՝ Աբովյան փողոցում, հատուկ նախագծի քարե շենքում վաճառվում է 67.2քմ մակերեսով 2-ը 3 սենյակ դարձրած բնակարան: Հյուրասենյակը համակցված է խոհանոցին (ստուդիո): Բնակարանը ունի երկկողմանի դիրք՝ տեսարան դեպի փողոց և բակ: Բակը բարեկարգ է, առկա է խաղահրապարակ, շատրվան: