Մալիբու այգում վաճառվում է 4 սենյականոց բնակարան 175քմ մակերեսով: Բնակարանը ունի 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, առանձին խոհանոց: Բաց պատշգամբից և հյուրասենյակի պանորամային ապակիներից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի Մալիբու այգի: Բնակարանի պատուհանները, դռները նոր տեղադրված են, վերանորոգման աշխատանքների մեծ մասը արված է:
ՇԱՏ ՇՏԱՊ։ Վաճառվում է 145 քմ մակերեսով դուպլեքս բնակարան Անտառային փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվող նորակառույց 8-հարկանի շենքի 8-րդ հարկում (penthouse) :
Երկրորդ (դուպլեքս) հարկը տեղադրվել է կառուցապատողի կողմից և ներառված է սեփականության վկայականում, վերանորոգմական աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվել է դիզայներական նախագիծ, Երևանի քաղաքապետարանի կողմից լրացուցիչ պատուհաններ բացելու թույլտվություն է տրվել, պատվիրվել և տեղադրվելու են FAKRO ֆիրմայի բարձրորակ տանիքի պատուհաններ, ինչպես նաև ապակե, քարե և փայտե հատակներ:
Շինանյութը ձեռք բերված է և վաճառվում է բնակարանի հետ միասին։
Սենյակները բաժանված են, պատերը սվաղված են, հատակը հարթեցված է: Շենքն ունի բարձրորակ վերելակներ, անվտանգության համակարգ։
Բնակարանի հետ վաճառվում են 3 ստորգետնյա կայանատեղիներ՝ լրավճարով:
Նշված հեռախոսահամարը հասանելի է նաև WhatsApp, Telegram և Viber-ով։
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան Նոր Նորք՝ Ջրվեժ բանավանում (Սիթի սուպերմարկետի հարևանությամբ) : Հինգհարկանի շենքում՝ Չեխական նախագծով: Մուտքի դուռը վերահսկվում է անձնական տեսախցիկով:
Բնակարանը կապիտալ վերանորոգված է դիզայներական ոճով։ Ամբողջ լարերը և խողովակները փոխարինված են լավագույն նյութերով։ Մուտքի դուռը՝ բարձրորակ, եվրոպատուհաններ, տաք հատակ, “Fondital Minorka” ջեռուցման համակարգ, իտալական սալիկներ, “Caldo” սանտեխնիկա, “Legrand” էլեկտրական վահանակ և վարդակներ։
Բնակարանի մակերեսը 97,1 քմ է՝ առանց ներառելու պատշգամբները։ Ունի ընդարձակ նախասրահ, 3 ննջասենյակ (որոնցից մեկը վերանորոգված է որպես զգեստապահարան), մեծ հյուրասենյակ խոհանոց ստուդիո ոճով։ Բնակարանը վաճառվում է գրեթե ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Ամբողջ տեխնիկան “Electrolux” բրենդի է և գտնվում է երաշխիքի մեջ:
Բոլոր երեք ննջասենյակները ունեն պատշգամբներ, որոնք չեն վերանորոգվել, քանի որ նախատեսված էր ստանալ թույլտվություն՝ պատշգամբների մակերեսը մեծացնելու համար։
Բնակարանը վերանորոգվել է անձնական օգտագործման համար, ինչը երևում է կիսատ իրականացված գաղափարներից (զգեստապահարան, գադարան...) ։
Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում, դպրոցի և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կենտրոնում: Սնուցվում է Գառնիի ջրով, ունի նոր կառուցված մանկական խաղահրապարակով և լիովին վերանորոգված բակ, որի մուտքը փակ է բարիերային համակարգով: Բակում կա ավտոկայանատեղի։
Վաճառվում է բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց 8 հարականի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ և 2 սանհանգույց, ընդհանուր մակերեսը 166քմ է։ Բաց պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և ամբողջ տեխնիկայի հետ միասին ։ Առկա է ավտեկայանատեղի շենքի մեջ, որը վաճառվում է հավելյալ վճարի դիմաց։
Ծարավ Աղբյուր փողոցի վրա՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան:Ընդհանուր մակերեսը կազմում է 108 ք.մ.։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը տաքացվող է: Ննջարանները լուսավոր են, հարմարավետ: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Ամբողջը նորաոճ կահավորված է և համալրված է տեխնիկայով: Ունի ավելացման հնարավորություն: Տարածքը մշտապես խնամվում է, ունի շուրջօրյա անվտանգության համակարգ: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառքի բնակարան Կենտրոնում՝ Զարուբյան փողոցում , բնակարանը գտնվում է Կասկադի հարևանությամբ ՝պատմական շենքում ,առկա է 3 ննջասենյակ , ապահոված է բոլոր կոմունալ հարմարություններով բնակարանի ընդհանուր մակերեսը 132 քմ․ է , ունի բաց պատշգամբ։
Փոքր կենտրոնում՝ Պուշկինի փողոցում, 9 հարկանի պանելային շենքի 3րդ հարկում վաճառվում է 4 սենյականոց բնակարան։ Շենքը 1ին գիծ է, գտնվում է եկեղեցու բակում. Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր հարմարություններով, վաճառվում է գույքի հետ միասին։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը ունի 2 սանհանգույց, ընդարձակ բաց պատշգամբ, արևկող է: Ջեռուցումը կենտրոնացված է: Բնակարանը հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցում նորակառույց շենքի 13-րդ հարկում, վերանորոգված է, ունի 3 ննջասենյակ, 4 սանհանգույց, խորդանոց, մի քանի բաց պատշգամբ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Գնի մեջ ներառված է նաև պարկինգ։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևան` Փոքր Կենտրոն` Վարդանանց փողոցում: Բնակարանի վերանորոգումը կատարվել է բացառապես թանկարժեք նյութերով։ Ննջասենյակի պատերը զարդարելու համար օգտագործվել են բելգիական և գերմանական պաստառներ, հատակի համար ընտրվել են գերմանական կաղնու տախտակներ։ Բնակարանի նախագծում օգտագործվել են եվրոպական առաջատար գործարանների կահույք: Պատերը և հատակը զարդարելու համար օգտագործվել են խճանկարներ և իտալական կերամիկական սալիկներ։ Բնակարանի բոլոր լոգասենյակներում օգտագործվել են եվրոպական առաջատար ընկերությունների սանտեխնիկա, պլազմային հեռուստացույցներ, գերմանական խոհանոցային տեխնիկա։Գնի մեջ ներառված է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին ։
Վաճառվում է Ստալինյան նածագծի, երկհարկ(duplex), 171քմ մակերեսով բնակարան: 4-րդ հարկի մակերեսը 98քմ է ձեղնահարինը 73քմ, առաստաղի բարձրությունը 3,3մետր։ Առկա է շքապատշգամբ,ինչպես նաև տեղադրված են ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Բնակարանը հանձնված է երկարաժամկետ վարձակալության և ծառայում է որպես հյուրատուն։ Հարմար է թե որպես ներդրման և նաև բնակության համար։
Մալիբու այգում՝ Արամի փողոցի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 175 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան։ Ունի 3 ննջասենյակ, առանձին խոհանոց, զգեստասենյակ, 2 սանհանգույց։ Բնակարանը ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի Մալիբու այգի։ Արևկողմ է երկկողմանի: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին:
Գլենդել Հիլս թաղամասում ՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում, վարձով է տրվում 4 սենյականոց ինքնատիպ բնակարան։
• Բնակարանը կապիտալ վերանորոգված է` Հետաքրքիր դիզայներական լուծումներով, տեղադրված են եվրոպատուհաններ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։
• Սանհանգույցները 3 են, ննջարանները 3 են, որոնցից 1-ը ունի անհատական լոգասենյակ՝ ջակուզիով, 2-րդը ունի անհատական լոգարան և կա 1 ընդհանուր սանհագույց, 3 TV, կահույք, տեխնիկա։
Առկա նաև սպասք, անկողնային պարագաներ, իսկ օրավարձի դեպքում տրվում է նաև անհատական խնամքի առաջնային միջոցներ:
• Հատակը ջեռուցվող է, նաև առկա է անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է 3 օդորակիչ։
• Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, սպասարկման ծառայություններ՝ 13000 ամսական վճարով։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Հալաբյան փող.Ֆիզիկայի ինստիտուտի «Գորոդոկում»։
Բնակարանը գտնվում է 14 հարկանի պանելային շենքի
3-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 98.4 մ.ք.
Մանրամասների համար կարող եք զանգահարել
Վաճառվում է բնակարան Երևանի կենտրոնում 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում,բնակարանը ունի նաև նկուղ... Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք և մեր աշխատակիցը սիրով կպատասխանի ձեր հարցերին...
Վաճառվում է գեղեցիկ և շքեղ բնակարան՝ Հյուսիսային փողոտայում:Կապիտալ վերանորոգված է և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով :Առկա է 2 ավտոկայանատեղի, որի արժեքը ներառված է գնի մեջ
Վաճառվում է 126քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Թումանյան-Աբովյան խաչմերուկի մոտ, 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4րդ հարկում: Շենքը 1-ին գիծ է: Բնակարանը ունի լիարժեք 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, լվացքասենյակ, բաց պատշգամբ:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Նալբանդյան փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում, 93 ք.մ է ունի 3 ննջասենյակ, 3 սանհանգույց որից 1-ը լոգախցիկով: Բնակարանը չբնակեցված է վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Խոհանոցը առանձնացված է հյուրասենյակից: Առկա է ջեռուցման անհատական համակարգ ինչպես նաև 2 օդորակիչ: Բնակարանը ունի պարկինգ որը վաճառվում է հավելավճարով:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան փոքր կենտրոնում ՝ 3 հարկանի քարե շենքի ( ստալինյան նախագիծ ) 2-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, և կահավորված : Ունի ընդարձակ բաց պատշգամբ:
Արևկող, մոտակայքում առկա են մանկապարտեզներ, դպրոցներ, խանութներ, դեղատներ, հասարակական տրանսպորտի կանգառներ։ Հեռավորությունը Աջափնյակի "Կայզեր" սուպերմարկետից 500մ։ Բոլոր երեք ննջարանները ունեն իրենց փակ պատշգամբները։ Բնակարանը ունի հենց շքամուտքի դիմաց սեփական ավտոտնակ (20 ք․մ․), կահավորված արևային պանելով, անկախ լուսավորման ավտոմատ համակարգով։
Վաճառվում է 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան էրեբունի Մոլի հարևանությամբ։ Առկա է ավտոտնակ, բաց պատշգամբ, խորդանոց։ Բնակարանն ունի կաղնու մանրահատակ, ներկառուցված պահարաններ, կաղնուց դռներ, անհատական ջեռուցման համակարգ։ Բնակարանն ունի երկկողմանի գեղեցիկ տեսարան, արևկող է։ Շենքը մոտ է բոլոր տեսակի ենթակառուցվածքներին՝ դպրոցներ, դեղատուն, խանութներ, կանգառ, այգի։
Կարող է վաճառվել ամբողջական կահույքի հետ միասին։