ՇԱՏ ՇՏԱՊ։ Վաճառվում է 145 քմ մակերեսով դուպլեքս բնակարան Անտառային փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվող նորակառույց 8-հարկանի շենքի 8-րդ հարկում (penthouse) :
Երկրորդ (դուպլեքս) հարկը տեղադրվել է կառուցապատողի կողմից և ներառված է սեփականության վկայականում, վերանորոգմական աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվել է դիզայներական նախագիծ, Երևանի քաղաքապետարանի կողմից լրացուցիչ պատուհաններ բացելու թույլտվություն է տրվել, պատվիրվել և տեղադրվելու են FAKRO ֆիրմայի բարձրորակ տանիքի պատուհաններ, ինչպես նաև ապակե, քարե և փայտե հատակներ:
Շինանյութը ձեռք բերված է և վաճառվում է բնակարանի հետ միասին։
Սենյակները բաժանված են, պատերը սվաղված են, հատակը հարթեցված է: Շենքն ունի բարձրորակ վերելակներ, անվտանգության համակարգ։
Բնակարանի հետ վաճառվում են 3 ստորգետնյա կայանատեղիներ՝ լրավճարով:
Նշված հեռախոսահամարը հասանելի է նաև WhatsApp, Telegram և Viber-ով։
3 սենյականոց բնակարան, Մաշտոցի պողոտա և Խորենացի խաչմերուկ: Յուրաքանչյուր սենյակում կա օդորակիչ և հեռուստացույց: Ննջարաններում կան ներկառուցված մեծ և բարձր պահարաններ: Շենքի կտուրը ամբողջությամբ փոխված է, կտուրի տակ բետոնապատ հատակ ևս մեկ հարկ ավելացնելու համար: պատուհաններն ու պատշգամբը դեպի Մաշտոցի պողոտա և Խորենացի խաչմերուկ: Քաղաքակիրթ և անաղմուկ հարևաններ:
Բարձր առաջին հարկ, գեղեցիկ պատշգամբով, երկու առանձին նկուղներով' տանից և դրսի կողմից, պտղատու ծառերով, երկու առանձին մուտքով, մեքենան կայանելու համար հարմար է բակը, մշտական ջուր, գազ և լույս կա, ձմռանը տունը ջեռուցվում է գազի վառարանով, տունը ամռանը հով է, ձմռանը տաք, փաստաթղթերի հետ խնդիր չկա ամեն բան կարգին է։
Ով գնի' ուրախությամբ վայելի
Գինը 82.000 դոլար' սակարկելի
094104002
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան + քարե ավտոտնակ
Քանաքեռ-Զեյթուն տարածաշրանում։
Բնակարանը գտնվում է Գոգոլի փողոցի 9 հարկանի վրացական նախագծով պանելային շենքի 7-րդ հարկում։
Փակ պատշգամբը կարող է ծառայել որպես ննջասենյակ։
Հարմար տեղակայված՝
Մոտակայքում՝ դպրոց
Մանկապարտեզ
Սուպերմարկետ
Լուսավոր, ընդարձակ սենյակներ
Մշտական ջուր, բնական գազ, էլեկտրաէներգիա
Խաղաղ, ապահով թաղամաս
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան ԿՈՄԻՏԱՍ ՊԱՐԿ բնակելի համալիրում։ Բնակարանը վերանորոգված է կառուցապատողի կողմից, բավականին որակյալ նյութերով։ Ունի 2 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, բաց պատշգամբ։ Ավտոկայանատեղին՝ հավելավճարով։
Վաճառվում է ընդհանուր 90 քմ մակերեսով բնակարան Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան խաչմերուկում՝ ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, ծածկերը բետոն են: Ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ-խոհանոց, 1 սանհանգույց-լոգարան, 1 բաց պատշգամբ: Շենքը առաջին գիծ է, ունի շքամուտք:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Անտառայինում՝ նորակառույց շենքում։ Բնակարանը ունի երկկողմանի դիրք, ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 150 քմ է, կապիտալ վերանորոգված և կահավորված է, վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան։
Ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա:
Բնակարանը կապիտալ վերանորոգված և կահավորված է ունի բոլոչ կոմունալ հարմարությունները
Արամի փողոցում՝ Մալիբու այգու մոտակայքում, նորակառույց էլիտար շենքում, վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և լուսավոր, կապիտալ եվրովերանորոգված բնակարան ընդհանուր`102 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկրում: Բնակարանը կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է բարձրակարգ տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, , հատկը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված 1 և ապահովված սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքն ունի 2 վերելակ, տեսահսկման համակարգ և շուրջօրյա հսկման աշխատակից: Մոտակայքում է գտնվում նորակառույց Մալիբու այգին, բոլոր տեսակի խանութները և ժամանցի վայրերը: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին:.
Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան
???? Տեղադրություն
Բնակարանը գտնվում է հանգիստ և կանաչապատ հատվածում, հարմար քաղաքային ենթակառուցվածքով տարածքում՝ հասանելի են խանութներ, դպրոց, կանգառ և այլ անհրաժեշտ ծառայություններ։ Մոտ է Ավանի Երևան Սիթիին:
???? Ընդհանուր տվյալներ
Սենյակներ՝ 3 (2 ննջասենյակ, 1 ընդարձակ հյուրասենյակ):
Խոհանոց՝ առանձին, լուսավոր, պատուհանով դեպի շենքի կողային հատված:
Բնակարանի ընդհանուր վիճակը՝ մասնակի վերանորոգված, բնակության համար պատրաստ: Տեղադրված են եվրոպատուհաններ:
Բաց պատշգամբ՝ կանաչ տարածքի տեսարանով:
???? Նկարագրություն
Բնակարանը արևկող է, սենյակները լավ լուսավորված են։
Ննջասենյակները հարմար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։
Հյուրասենյակում տեղադրված է բազմոց, կահույք, որոնք, ցանկության դեպքում, կարող ենք թողնել առանց լրացուցիչ վճարի:
Լոգասենյակը վերանորոգված է։
Առկա են պահեստավորման համար նախատեսված մեծ պահարաններ։
???? Կահույք և տեխնիկա
Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ ըստ պայմանավորվածության (առկա են բնական փայտից պատրաստված պահարաններ՝ պահեստային մեծ տարողությամբ, լվացքի մեքենա, սառնարան, ջրատաքացուցիչ և այլն): Կարող ենք թողնել ամեն ինչ բացի մարզասարքերից, համակարգիչներից:
???? Լրացուցիչ առավելություններ
Պատշգամբ՝ կանաչապատ տեսարանով
Բարեկարգ շքամուտք
Ջեռուցման համակարգ
Բնակարանն օգտագործվել է խնամքով, մաքուր է և կոկիկ:
???? Կապ
Լրացուցիչ տեղեկությունների և դիտում կազմակերպելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով:
Հ. Գ. Գինը սակարկելի է դիտումից հետո՝ ողջամիտ սահմաններում։
Հ. Գ. Գ. Կարող են դիմել նաև գործակալությունները՝ միայն իմ նշած գնով վաճառելու պայմանով:
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան Նոր Նորք՝ Ջրվեժ բանավանում (Սիթի սուպերմարկետի հարևանությամբ) : Հինգհարկանի շենքում՝ Չեխական նախագծով: Մուտքի դուռը վերահսկվում է անձնական տեսախցիկով:
Բնակարանը կապիտալ վերանորոգված է դիզայներական ոճով։ Ամբողջ լարերը և խողովակները փոխարինված են լավագույն նյութերով։ Մուտքի դուռը՝ բարձրորակ, եվրոպատուհաններ, տաք հատակ, “Fondital Minorka” ջեռուցման համակարգ, իտալական սալիկներ, “Caldo” սանտեխնիկա, “Legrand” էլեկտրական վահանակ և վարդակներ։
Բնակարանի մակերեսը 97,1 քմ է՝ առանց ներառելու պատշգամբները։ Ունի ընդարձակ նախասրահ, 3 ննջասենյակ (որոնցից մեկը վերանորոգված է որպես զգեստապահարան), մեծ հյուրասենյակ խոհանոց ստուդիո ոճով։ Բնակարանը վաճառվում է գրեթե ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Ամբողջ տեխնիկան “Electrolux” բրենդի է և գտնվում է երաշխիքի մեջ:
Բոլոր երեք ննջասենյակները ունեն պատշգամբներ, որոնք չեն վերանորոգվել, քանի որ նախատեսված էր ստանալ թույլտվություն՝ պատշգամբների մակերեսը մեծացնելու համար։
Բնակարանը վերանորոգվել է անձնական օգտագործման համար, ինչը երևում է կիսատ իրականացված գաղափարներից (զգեստապահարան, գադարան...) ։
Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում, դպրոցի և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կենտրոնում: Սնուցվում է Գառնիի ջրով, ունի նոր կառուցված մանկական խաղահրապարակով և լիովին վերանորոգված բակ, որի մուտքը փակ է բարիերային համակարգով: Բակում կա ավտոկայանատեղի։
Տերյան փողոցի պրեմիում դասի նորակառույց շենքում վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 90քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոկայանատեղի(Parking)՝ հավելավճարով։ Շենքում առկա է 24/7 անվտանգության համակարգ, մարզասրահ։
Կասկադի աստիճաններից 5 րոպե հեռավորության վրա՝ Անտառային փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը գտնվում է 3 հարկանի նորակառույց շենքի բարձր առաջին հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 122քմ, ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, 2 սանհանգույց, առկա է բուխարի։ Բնակարանը մասնակի վերանորոգված է, հոսանքալարերը տեղադրած, գազաֆիկացված, պատերը գաջած։
Տերյան-Մոսկովյան խաչմերուկում {Տերյան 62 շենքում} վաճառվում է 101 ք․մ․ մակերեսով բնակարան: Շենքի նախագիծն ու ճարտարապետությունը Թամանյանական է իսկ առաստաղի բարձրությունը 3,5 մետր։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օղակաձև այգի: Բնակարանը բաղկացած է՝ նախասրահից, մեծ ընդարձակ հյուրասենյակից, երկու ննջասենյակից ,առանձնացված խոհանոցից իր փակ պատշգամգով,առանձին սանհանգույց և լոգարանից ու ևս մեկ փակ պատշգամբից։
Վաճառվում է 125քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ Թամանյան փողոցում, հատուկ նախագծի քարե շենքում: Բնակարանը ներառում է 3րդ, 4րդ հարկերը և մանսարդային հատվածը, որոնք իրար միացված են աստիճաններով: Հարկերը միացվել են իսկզբանե՝ շենքի կառուցման ժամանակ, հատուկ պատվերով, շենքի միջնապատերը տուֆից են: Բնակարանը ունի պատմամշակութային արժեք, վերանորոգումը հին է, վաճառվում է մասնակի կահույքի հետ: Արժեքը սակարկելի է:
Վաճառվում է 3 սենյականոցը 4-ի ձևափոխած բնակարան նորակառույց շենքում՝ Վերին Անտառային փողոցում՝ Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 3 րդ հարկում. Շենքում առկա է վերելակ. Բնակարանն ունի անհատական ջեռուցում և հովվացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց 8 հարականի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ և 2 սանհանգույց, ընդհանուր մակերեսը 166քմ է։ Բաց պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և ամբողջ տեխնիկայի հետ միասին ։ Առկա է ավտեկայանատեղի շենքի մեջ, որը վաճառվում է հավելյալ վճարի դիմաց։
Ամիրյան փողոցում՝ քաղաքի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան 96քմ մակերեսով: Բնակարանը ունի անկյունային դիրք, արևկող և լուսավոր է, առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Հավելավճարով կտրամադրվի ավտոկայանատեղի:
Թումանյան Նալբանդյան հատվածում վաճառվում է նոր կապիտալ նորոգված բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 76քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, բաց պատշգամբ։ Գտնվում է 12 հարկանի շենքի 5-րդ հարկում։