Վաճառվում է 3 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված առանձնատուն՝ բնակելի 770 քմ. մակերեսով և 1400 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավան համայնքում՝ Աբովյան թաղամասում։ Այն կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Ներքնահարկում է գտնվում մեկ մեծ սրահ, որտեղ տեղադրված է բիլիարդի սեղանը, բարի սեղանը և առանձին պոկերի սենյակը, կինոթատրոն, մարզասրահ։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 5 լոգասենյակ, 1 խոհանոց, աշխատասենյակ և երկկողմ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, օդորակիչներ, միջսենյակային դռները կաղնու փայտից են, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցում, հյուրասենյակում և նախասրահում՝ պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի առանձին կաթսայատուն։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատունն ամբողջությամբ համալրված է նորաոճ և ինքնատիպ պարագաներով։ Առաջին հարկում է գտնվում լողավազանը, շոգեբաղնիքը՝ հանդերձարանով։ Տարածքը պարսպապատ է, ունի գեղեցիկ կանաչապատ այգի, ամառային խոհանոց՝ բուխարիով, քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված և փակ կայանատեղ՝ 4 մեքենայի համար։ Առանձնատան վաճառքը իրականացվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում կամ փոխանակվում է 4 հարկանի առանձնատունը Վ. Փափազյան և Հ. Էմին փողոցների խաչմերուկում։ Շինության բնակելի մակերեսը կազմում է 700 ք. Մ. , ռեստորան 270 քմ և 330 քմ հողատարածք ։ Կիսանկուղային մասում կա նաև գործող ռեստորան, որը տրվում է վարձով։ Առանձնատունը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Անցկացված է նաև եռաֆազ հոսանք։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Շինությունը վաճառվում է, տրվում է վարձով՝ ամբողջությամբ և մասնակի։Շինությունը իր հարմար դիրքի շնորհիվ հնարավոր է օգտագործել, որպես կոմերցիոն նշանակկություն ունեցող տարածք՝մանկապարտեզ, հյուրանոց, հոսթել։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։
Կոմիտասի պողոտայում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն: Առանձնատունը վերանորոգված է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, ունի ջեռուցման համակարգ։ Հողի ընդհանուր մակերեսը կազմում է 600 քառակուսի մետր, շինության մակերեսը կազմում է 380 քառակուսի մետր ։ Հարակից առկա է ևս 330 ք.մ հողատարածք,որը հնարավոր է սեփականաշնորհել:Տարածքը պարպապատ է, ունի պտղատու այգի: Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար, ունի նաև ավտոտնակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները: Գինը սակարկելի:
Վաճառվում է շքեղ առանձնատուն "Երիցյան և որդիներ" սուպերմարկետի մոտ։ Շինության մակերեսը կազմում է 766քմ, իսկ կից հողատարածքը՝ 250քմ։ Առանձնատունը նորակառույց է, ունի հինգ ննջասենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին սանհանգույց: Ջեռուցման կոմբինացված համակարգ, եռաֆազ հոսանք, առանձնացված կոյուղագիծ։ Ապահովված է մշտական ջրով, գազով։ Ինտերնետը ևս հասանելի է։ Ներքին դռները և ներկառուցված կահույքը պատրաստված են կաղնու բնափայտից։ Կիսանկուղային հարկում կա չորս մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի, սաունա և լողավազան: Բակում կա գեղեցիկ հանգստի գոտի և բուխարի։
Առանձնատունը շատ հարմար է նաև կոմերցիոն նպատակներով օգտագործման համար:
Գտնվում է Սարմենի փողոցում, նախագահական նստավայրի մոտակայքում
Առանձնատունը ունի այգի երկողմանի տան դիմացի եվ հետեվի մասում
Տունը երկհարկանի է, կապիտալ նորոգված, զուգարան, սանհանգույց երկու հարկում իրարից առանձին,
Ամեն հարկում կա 3 ննջասենյակ, խոհանոց, միջանցք, հյուրասենյակ (ամբողջը նույն նախագծով)
Արեվկող է, կա մշտական ջուր, գազ
ՈՒնի երկու նկուղ, երկու ավտոտնակ, մեքենաների բացօթյա կայանատեղի
Տան հարեվանությամբ գտնվում են Կասկադը, Բաղրամյան պողոտան, Վերին անտառայինը
Գործում է դպրոց, մետրո, կանգառներ, մթերային սուպերմարկերտներ եվ ամեն հարմարություն ինչը կարող է պետքական լինել
Տարածքը հողամասով, եվ ներսի հարմարությոններով կարող է ծառայել նաեվ բազում այլ հարցերում
Վաճառվում է ընդարձակ առանձնատուն Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ, Հանրապետության հրապարակից 3 կանգառ հեռավորությամբ։ Առանձնատունը մասամբ վերանորոգված է, սակայն գտնվում է լավ վիճակում։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով (մշտական ջուր, լույս և գազ), ինչպես նաև U com 3 -ը մեկում ծառայությունը (TV, ինտերնետ և հեռախոսակապ) ։ Դռները և պատուհանները եվրոպական արտադրության են, հատակը լամինատե, սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ ։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է խոհանոցի կահույք։, Առանձնատունն ունի նկուղ 30 ք/մ, ինչպես նաև ձեղնահարկ ամբողջ տան մակերեսով, որի բարձրությունը 2- ից 2,5 մետր է:
Շատ մոտ է կանգառին։ Մոտակայքում առկա են բոլոր անհրաժեշտ խանութներն ու սուպերմարկետները, կան դպրոցներ և մանկապարտեզներ, ինչպես նաև շատ մոտ է մետրոյի կայարաններին։
Վաճառվում է առանձնատուն Արաբկիր համայնքում։Հողի մակերեսը կազմում է 960 ք․մ տան մակերեսը 240 ք․մ։Առանձնատունն ունի 1 հյուրասենյակ,4 ննջասենյակ, խոհանոց,3 սանհանգույց,1 բաց պատշգամբ։Դրսում կա կանաչապատ այգի պտղատու ծառերով։
Երկհարկանի առանձնատուն, նկուղը բետոնապատ, լուսավորությամբ, ջրի և ջրահեռացման գործող համակարգով: Առաջին հարկը վերանորոգված, ունի 4 սենյակ, ճակատային սենյակը գործող վարսավիրանոց է: 1ին ննջարանը՝ 15 քմ. , 2րդ ննջարանը՝ 18 քմ: Երկրորդ հարկը կիսակառույց, կտուրը նորոգված: Երկրորդ հարկի մուտքը՝ առանձին: Ունի կից ավտոտնակ: Մոտակայքում կան դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ: Տունը մոտ է կանգառին: Գինը՝ սակարկելի: