Կոդ 3080, Վարձակալության է տրվում դիզայներական լուծումներով կառուցված նորաոճ պրեմիում դասի արևոտ գրասենյակային տարածք վիտրաժային պատուհաններով։ Տարածքը հնարավոր է վարձակալել ինչպես ամբողջությամբ՝ 480 քմ=4․320․000 ՀՀ դրամ, այնպես էլ յուրաքանչյուր հարկը առանձին։ Յուրաքանչյուր հարկը 148 քմ է՝ 1․332․000 ՀՀ դրամ, ամեն հարկում կա բաց պատշգամբ, խոհանոց, սանհանգույց՝ կանացի և տղամարդկանց։ Որակյալ կառույց է՝ բարձրակարգ շինանյութերով կառուցված։ Վերանորոգումը կատարվում է բարձրորակ նյութերով։ Շենքում գործելու է կենտրոնացված ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգ, 24/7 անվտանգության ծառայություն։ Շենքում գործելու է վերելակ։ Տարածքային բաժանումները հնարավոր է կատարել վարձակալի նախասիրություններին համապատասխան, քանի որ վերանորոգումը դեռ ընթացքի մեջ է։ Տանիքում նախատեսված է հանգստի գոտի քաղաքի հիանալի տեսարանով։ Վերանորոգումը կավարտվի 1-2 ամսից։ 1 քմ-ի արժեքը 9000 ՀՀ դրամ է+ 10% եկամտահարկ, որի մեջ ներառվում է ջեռուցման և հովացման ծախսը։ Ճանապարհը ասֆալտապատ է։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US