Վարձակալության է տրվում բնակարան Վերին Անտառայինում, որի պատուհաններից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը։ Ընդհանուր մակերեսը 167 քմ է, ունի 4 սենյակ և 2 սանհանգույց, նաև 2 բաց պատշգամբ։ Բնակարանն ունի կոմունալ բոլոր հարմարություննը, կահույք և տեխնիկա։
Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան Փոքր Կենտրոնում՝ նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը ունի 2 սանհանգույց, ընդարձակ բաց պատշգամբ, արևկող է: Ջեռուցումը կենտրոնացված է: Բնակարանը հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով:
Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան Բուզանդի փողոցում՝ լավագույն նորակառույց շենքերից մեկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առկա է գույք և տեխնիկա, ունի կոմունալ բոլոր հարմարություննրը։
Վարձով է տրվում ընդրաձակ և հարմարավետ բնակարան Կենտրոն համայնքի Կողբացու փողոցում։ Բնակարանն ունի 3սենյակ և 2սանհանգույց, կահավորված է հարմարավետ կահուքով և տեխնիկայով։
Բնակարանը գտնվում է պետհամալսարանին կից՝ համալսարանական դասախոսների շենքում, գեղեցիկ, խնամված այգի, մեծ խաղահրապարակ ու զրուցարաններ, բարեկարգ շքամուտքեր: Շենքը քրից է՝ երկաթբետոնյա ծածկերով, առաստաղի բարձրությունը 3 մետր: Բնակարանը 2011թ.-ին կապիտալ վերանորոգվել է եվրոպական ներկանյութերով, հատակները՝ բարձրակարգ սալիկներով և կաղնու մանրահատակ, կաղնու փայտից դռներով, պատշգամբի դուռը և պատուհանները եվրոպական մետաղապլաստից, մուտքի դուռը երկաթյա է՝ կաղնեփայտե երեսպատումով, շուրջօրյա գազ, լույս և ջուր, ջեռուցման lamborghini կաթսա, օդորակիչ, սառնարան, լվացքի մեքենա, սալօջախ, միկրոալիքային վառարան, միքսեր, խոհանոցային այլ պարագաներ: Ամբողջությամբ կահավորված է՝ ներկառուցված ծավալուն պահարաններով, գրասեղան-գրադարակներով, երկտեղանոց մահճակալ՝ որակյալ ներքնակ-բարձերով, կոմոդ, տումբաներ, բազմոց, բազկաթոռ և աթոռներ, նաև անկողնային պարագաներ
Վարձով է տրվում բնակարան Վերին Անտառայինի հարևանությամբ։ Շենքը ունի սեփական բացօթյա լողավազան և մարզասրահ։ Բնակարանը նաև ունի սեփական օգտագործվող տարաց տանիքում (վեռանդա) ։
Պատշգամբից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարան
Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Բնակարանը բաղկացած է 2 ննջասենյակից, 1 սանհանգույցից և հյուրասենյակից խոհանոցի հետ միասին: Խոհանոցում տեղադրված է գազօջախ, օդաքարշ, սպասք լվացող մեքենա և առկա է բոլոր անհրաժեշտ սպասքը և խոհանոցային պարագաները անհոգ ապրելու համար: