Անշարժ գույքի առքուվաճառքը մեծ սթրես է առաջացնում

17.06.2016

Անցկացված հետազոտության ընթացքում մեծահասակների մեծ մասը նշել է, որ անշարժ գույքի շուկայում գործարքները ժամանակակից մարդու կյանքում ամենատհաճ ապրումներն են առաջացնում: Իրավաբանների եւ փաստաթղթերի հետ կապված աշխատանքը, որոնք շաբաթներ են խլում, մտավախությունը, որ ցանկացած պահի գործարքը կարող է ձախողվել, ինչպես նաեւ անշարժ գույքի գործակալների մշտական հետապնդումներն ավելի սթրեսային են, քան աշխատանքից ազատվելը:

Ժամանակակից մարդու կյանքում ամենից սթրեսային իրադարձությունների ցանկը, ըստ հետազոտության արդյունքների, անշարժ գույքի վաճառքն է: Տան վաճառքի ժամանակ սթրեսի մակարդակը գերազանցում է նրան, ինչ մարդիկ զգում են աշխատանքը կորցնելիս, երեխա ունենալիս կամ հարսանիք ծրագրելիս:

Անշարժ գույքի վաճառքի ժամանակ ամենածանրը, պարզվում է, իրավաբանների հետ շփումն է: Երկրորդ տեղում 25% ձայնով անշարժ գույքի շուկայի գործակալներն են:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ անշարժ գույք վաճառող մարդկանց համար գործարքն ավելի քան երկու անգամ ավելի մեծ լարվածություն է առաջացնում: Սոցիոլոգների խոսքով, պատճառն այն է, որ վաճառողները ստիպված են լինում տանը կատարյալ մաքրություն պահպանել եւ անընդհատ հավանական գնորդի հայտնվելուն սպասել:

Ավելի քան մեկ քառորդը տառապում է գործակալների անբավարար ուշադրությունից, ովքեր ավելի շատ մտահոգվում են թանկարժեք բնակարաններ վաճառողների համար: Ըստ FedPost.ru-ի, աշխատանքային ժամերին փաստաբանների հետ շփվելու փորձերը նույնպես հարցման մասնակիցների 25%-ի համար գլխացավանք են դարձել:

Որպես գործարքի անհաջողության պատճառ յուրաքանչյուր յոթերորդ բնակարանատերը նշել է անշարժ գույքի գործակալի անբավարար աշխատանքը: Հարցվածների կեսն էլ հայտարարել է, որ գործարքը հաջողությամբ կպսակվեր, եթե իրենց անձամբ զբաղվեին վաճառքով: 45%-ը կարծում է, որ իրենց փաստաբանը կամ նոտարն անփույթ են աշխատել, իսկ յուրաքանչյուր տասը հոգուց յոթն ապշել են գործարքի ընթացքում երկարատեւ ձգձգումների եւ անսպասելի շրջադարձերի պատճառով:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US