Ինչպե՞ս կահավորել ննջասենյակն ըստ Ֆեն-շուի

12.01.2017

1. Նախ հարկավոր է ճիշտ գույն ընտրել ննջասենյակի պատերի համար: Ըստ Ֆեն շուի, ամենահարմար և հանգիստ գույններն են բաց դեղին գույնից մինչև հաճելի շագանակագույնը: Եթե ցանկանում եք պատերին ամրացնել նկարներ, ապա դրանք պետք է լինեն ռոմանտիկ, իսկ այլ զարդարանքի համար նախատեսված իրերը կարող են լինել ավելի վառ գույնների:

2. Մահճակալի ետին հատվածը չպետք է լինի պատուհանի տակ: Երբ այն տեղակայված է պատուհանի տակ, ըստ Ֆեն շուի, կարող են առաջանալ հիվանդություններ, քանի որ ավելանում է Ցի էներգիան: Մահճակալի ետին հատվածը եթե կլոր է, ապա տուն կմտնի հարստություն, եթե ուղանկյուն է, դա նշանակում է, որ ամուսինները միշտ կլինեն միմյանց հավատարիմ, եթե եռանկյուն, ապա զույգի մոտ կլինի ակտիվ կյանք:

3. Ննջասենյակում չպետք է լինեն հայելիներ, քանի որ դրանք կուտակում են բացասական էներգիան, եթե միևնույնն է ցանկանում եք, որպեսզի սենյակում լինի հայելի, այն չամրացնեք մահճակալի առջև:

4. Ննջասենյակում չպետք է լինեն բույսեր, բնական ծաղիկներ, քանի որ դրանք վատ են անդրադառնում ամուսնական զույգի կյանքին: Նաև չպետք է առկա լինեն հին իրեր:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US